«Նեգատիվ (կինոտեխնիկա)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ հ․ 8, էջ 213 oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Նեգատիվ''' ({{lang-lat|negativus}} — բացասական), սև-սպիտակ լուսանկարչության և [[կինո]]յի մեջ, պատկեր, որում լուսավորվածությունն ունի պատկերված առարկայի լուսավորվածությանը հակառակ պայծառություն։ Առարկայի լուսավոր մասերը սև են։ Լուսանկարչական սևացումը լույսի ազդեցությամբ լուսազգայուն թաղանթի վրա [[արծաթ]]ի մանր հատիկների առաջացման հետևանք է։ Հատիկների [[խտություն]]ը, հետևաբար նաև սևացվածության աստիճանը, համեմատական է թաղանթին ընկած լույսի պայծառությանը։ Լուսանկարման պահին կինո կամ լուսանկարչական [[ժապավեն]]ի (թիթեղի) վրա առաջանում է առարկայի թաքնված պատկերը, որը տեսանելի են դարձնում նեգատիվային պրոցեսի միջոցով։ Այն ֆիզիկաքիմիական պրոցես է, բաղկացած մի քանի փուլերից՝ նեգատիվի հայտածում, ամրացում, լվացում և չորացում։ Լուսանկարչական ամրացման նպատակն է [[լույս]]ի ազդեցությանը չենթարկված և արծաթի չքայքայված [[հալոգենիդ]]ները փոխարկել լուծելի [[աղ]]երի, որոնք հեռացվում են լվացմամբ։ Նեգատիվի որակը գնահատվում է սևացած մասերի օպտիկական խտությամբ, տարբեր մասերում սևացվածության աստիճանների հարաբերությամբ, մանրահատիկությամբ և այլն։ Նեգատիվը սովորաբար օգտագործում են պատկերի [[պոզիտիվ]]ը ստանալու համար։ Որակյալ նեգատիվը ապահովում է պարզ մանրամասներով և առարկայի պատկերը ճիշտ արտահայտող պոզիտիվի ստացումը։ Երբեմն, օրինակ, սպեկտրալուսաչափության մեջ, օգտագործում են ուղղակի նեգատիվ։ Գունավոր կինո- և [[լուսանկարչություն|լուսանկարչության]] մեջ․ պատկեր, որտեղ պատկերված առարկաները ներկված են ոչ թե իրական, այլ լրացնող գույներով․ կապույտը՝ դեղին, կանաչը՝ ծիրանի, կարմիրը՝ կապտականաչավուն։ Լուսանկարման պահին լուսազգայուն եռշերտ թաղանթներում առաջանում են առարկայի երեք թաքնված պատկերները, որոնցից յուրաքանչյուրը համապատասխանում է մեկ հիմնական գույնի։ Նեգատիվային պրոցեսն այս դեպքում ավելի բարդ է։ Հայտածման ընթացքում առաջանում են արծաթի հատիկներից բաղկացած պատկերներին համապատասխան պատկերներ՝ յուրաքանչյուր շերտում մեկ լրացնող [[գույն]]ով։ Հայտածիչի բաղադրության մեջ մտնող նյութերը (N, N երկէթիլպարաֆենիլեներկամին [[սուլֆատ]]՝ (C2H5)2NC6H4• NH2 • H2S04, N-օքսիէթիլ—N-էթիլպարաֆենիլեներկամին սուլֆատ՝ (HOC2H4)N(C2Hs)C6H4NH2 ․ H2S04 և այլն), վերականգնելով արծաթը, [[օքսիդ]]անում են, միանում լուսազգայուն շերտերում գտնվող գունանյութերի հետ, առաջացնում գունավոր [[օրգանական նյութեր]]։ Այնուհետև մետաղական արծաթը փոխարկում են լուծելի աղի՝ լուսանկարչական սպիտակեցում և հեռացնում [[ջուր|ջրով]] լվանալով։ Ամրացման ընթացքում հեռացվում են արծաթի չքայքայված աղերը։ Գունավոր նեգատիվի որակը գնահատվում է տարբեր մասերի գույների հարաբերությամբ, առարկայի իրական գույների հետ նրանց համապատասխանությամբ (որպես լրացուցիչ գույներ), մանրահատիկությամբ և այլն։
{{ՀՍՀ|հատոր=8|էջ=213}}
 
[[Կատեգորիա:Լուսանկարչություն]]