«Մեզոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ հ․ 7, էջ 378 oգտվելով ԱՎԲ
Տող 4.
Ընդհանուր տեսակետից մեզոնները համարվում են [[միջուկային փոխազդեցություն|ուժեղ (միջուկային) փոխազդեցության]] տարածողներ։ Այդ տեսակետի հիման վրա [[Հիդեկի Յուկավա]]ն [[1935]] թվականին կանխագուշակել էր, մասնավորապես, [[պի մեզոն|π-մեզոն]]ի գոյությունը, որը հետագայում ([[1947]]) հայտնաբերվել է տիեզերական ճառագայթներում։ π-մեզոնն իր [[զանգված]]ով (մոտավորապես 1/7 [[պրոտոն]]ի զանգված) միջանկյալ տեղ է գրավում [[էլեկտրոն]]ի և պրոտոնի միջև, այստեղից էլ ծագել է «մեզոն» անվանումը։ Բարձր էներգիայի ժամանակակից [[էներգիայի արագացուցիչ|արագացուցիչներում]] ծնվում են տարբեր տեսակի մեզոններ։ Դրանց մեծ մասն ունի կարճատև կյանք (~10<sup>−23</sup> վրկ) և տրոհվում է ուժեղ փոխազդեցությամբ (այսպես կոչված, ''[[մեզոնային ռեզոնանս]]ներ'')։ Մեզոնների դասակարգման օրինաչափությունները պարզ և հիմնավոր ձևով բացատրվում են ''[[քվարկներ]]ի'' մոդելով, ըստ որի՝ մեզոնները կարելի է պատկերացնել որպես երկու սկզբնական մասնիկների՝ ''քվարկի'' և ''հակաքվարկի'' կապված համակարգեր։ Բոլոր հայտնի մեզոնները ընդգրկելու համար անհրաժեշտ է դիտարկել առնվազն չորս տեսակի քվարկներ (u, d, s, с)։ Տարբեր մեզոնների ''նույն հատկությունները համապատասխանաբար որոշվում եև իրենց քվարկային կազմով''։ Օրինակ, չորրորդ՝ с-քվարկն օժտված է հմայքով ([[տարրական մասնիկների հմայք]])։ "Հմայված" մեզոնները, որոնց կազմի մեջ մտնում է с-քվարկը, հայտնաբերվել են [[1974]]-[[1976]] թվականներին. դրանք ունեն մոտավորապես 2 պրոտոնի զանգված և կյանքի համեմատաբար երկար տևողություն (≈10<sup>−12</sup>-10<sup>−13</sup> ''[[Վայրկյան|վրկ]]''), քանի որ հմայքի պահպանումն արգելում է նրանց արագ տրոհումը ուժեղ փոխազդեցությամբ։ [[1976]]-[[1978]] թվականներին ստացված փորձնական տվյալները չեն բացառում բոլորովին նոր տիպի մեզոնների գոյությունը, որոնց դասակարգման համար անհրաժեշտ է ավելացնել քվարկների տեսակների թիվը։
 
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=378}}
{{մասնիկներ}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մեզոն» էջից