«Մակածություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հետ շրջում oգտվելով ԱՎԲ
չ հ․ 4, էջ 341 oգտվելով ԱՎԲ
Տող 20.
Մակածությունը, կարող է լինել նաև ոչ լրիվ։ Ոչ լրիվ մակածության տարատեսակներն են՝ պարզ թվարկման ինդոիկցիա և գիտական մակածություն (ընտրության և բեկոնմիլյան)։ Ոչ լրիվ մակածությունի եզրակացության ճշմարիտ լինելու հավանականությունը կախված է այն բանից, թե ինչ հիմունքով է կատարվում անցումն ընդհանուրին։ [[Դասական]] էմպիրիստական [[փիլիսոփայություն|փիլիսոփայության]] և տրամաբանության մեջ մակածությունը գնահատվել է որպես փորձնական տվյալներն ընդհանրացնելու, օրենքներ ձևակերպելու միջոց, ինդուկտիվ մտահանգումներն ու [[մեթոդ]]ները դիտվել են որպես [[հայտնագործություն|հայտնագործության]] ալգորիթմներ։ Սակայն այդ մեթոդներով հնարավոր է ձևակերպել միայն փորձնական առնչություններ, բայց ոչ տեսական լայն ընդհանրացումներ։ Ժամանակակից ինդուկտիվ տրամաբանությունն ուշադրությունը փոխադրել է ընդհանուր դրույթների ([[հիպոթեզների]]) հիմնավորման խնդրի վրա. ուսումնասիրվում է [[հիպոթեզի]] հավանականության կախումը դրա հետ առնչվող դրույթների և, հատկապես, փորձով ստուգելի մասնավոր պընդումների հավանականությունից։ Հիշյալ խնդրին հաջողությամբ կարող է ծառայել մաթեմատիկական հավանականությունների տեսության ձևական աքսիոմատիկայի տրամաբանական մեկնաբանությունը։ Այս իմաստով ժամանակակից [[ինդուկտիվ]] տրամաբանությունը ներկայանում է որպես հավանականային տրամաբանություն։ Գոյություն ունեն մակածության մի քանի տեսակներ (օրինակ՝ [[Մաթեմատիկական ինդուկցիա]])։
 
{{ՀՍՀ|հատոր=4|էջ=341}}
 
[[Կատեգորիա:Տրամաբանության եզրույթներ]]