«Հեռախոս»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 22 բայտ ,  5 տարի առաջ
չ
հ․ 6, էջ 357 oգտվելով ԱՎԲ
չ (հ․ 6, էջ 357 oգտվելով ԱՎԲ)
'''Հեռախոսը''' ([[հունարեն|հուն.]]՝ τῆλε - հեռու և φωνή - ձայն), [[Հեռախոսային կապը Հայաստանում|հեռախոսային կապ]]ի համակարգի մեջ մտնող սարք, որը ծառայում է ձայնային ինֆորմացիայի հաղորդման և ընդունման համար։ Բաղկացած է խոսելու ([[Բարձրախոս|միկրոֆոն]], [[Լսափողակ|լսափող]], [[Տրանսֆորմատոր|հեռախոսային տրանսֆորմատոր]], բալանսային կոնտուր) և կանչող (զանգ, համարահավաքիչ) սարքերից ու կոմուտացիոն հարմարանքից։ Հեռախոսային ապարատի անցումը կանչ ընդունող վիճակից խոսակցություն վարելու վիճակին կատարվում է լծակային փոխանջատիչի միջոցով։ Գոյություն ունեն կենտրոնական և տեղական [[մարտկոց]]ով հեռախոսային ապարատներ, որոնք տարբերվում են միկրոֆոնային շղթայի սնման եղանակով։ Հեռախոսային ապարատ կիրառվում է գյուղական կապի հեռախոսային ապարատներում՝ կանչի և ավարտի ազդանշաններ ուղարկելու համար։ Գրգռում է 18—21 [[Հերց|հց]] հաճախականության, 60—70 [[վայրկյան|վ]] լարման և 3,8 [[Վատտ|վտ]] հզորության փոփոխական հոսանք։ Լինում են 2 տեսակի, երկու անշարժ [[ուղղանկյուն]]աձև [[մագնիս]]ներով, պտտվող [[Խարիսխ (էլեկտրական)|խարիսխ]]ով (փաթույթով), ռեդուկտորով ու հոսանքահան [[զսպանակ]]ներով իևդուկտոր և անշարժ խարիսխով (փաթույթով) ու պտտվող օղակաձև բազմաբևեռ մագնիսով ինդուկտոր։ Հոսանքի անհրաժեշտ հաճախականությունը ձեռք է բերվում բռնակի պտտման 3—3,5 պտ/վրկ հաճախականության դեպքում։ Տեղական սխեմայով աշխատող հեռախոսային ապարատի լսափողում լսվում է սեփական խոսակցությունը, հակատեղական սխեմայով աշխատող հեռախոսային ապարատում միջոցներ են ձեռք առնված լսափողում սեփական խոսակցության և տեղական աղմուկների թուլացման համար։ Փոփոխական սխեմայով աշխատող հեռախոսային ապարատում հաղորդման ժամանակ գծին միացվում է միկրոֆոնը, իսկ ընդունման ժամանակ՝ լսափողը։
 
{{ՀՍՀ|հատոր=6|էջ=357}}
 
[[Կատեգորիա:Կապ]]