«Արտարժույթային ճգնաժամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հետ շրջում oգտվելով ԱՎԲ
չ հ․ 11, էջ 234 oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Արտարժույթային ճգնաժամ''', [[կապիտալիզմ]]ի [[դրամ]]ավարկային [[համակարգ]]ի ճըգնաժամ, որն արտահայտվում է ոսկու [[ստանդարտ]]ի վերացման, ինֆլյացիոն թըղթադրամային շրջանառությանն անցնելու ձևով և ընդգրկում ինչպես առանձին կապիտիտալիստական երկրների ներքին շրջանառութան ոլորտը, այնպես էլ միջազգային հաշվարկները։ Տարբերում են ընդհանուր և մասնակի Վարկային ճգնաժամ․։ Ընդհանուր Վարկային ճգնաժամը կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի բաղկացուցիչն է և ունի անընդհատ բնույթ։ Դրա կարևոր հատկանիշներն են՝ ոսկու «ապաստակացումը» (որպես [[դրամ]]ա[[մետաղ]] ոսկու օգտագործման սահմանափակումն ու վալյուտաների արժեզրկումը), կապիտալիստական երկրների վճարային հաշվեկշիռների շարունակական ճեղքվածքը, ոսկու վալյուտային ռեզերվների բաշխման անհամաչափության, միջազգային հաշվարկների ու ներքին [[դրամ]]աշրջանառության ոլորտում պետության միջամտության, արտատնտ․ գործոնների՝ դիվանագիտ․ ճնշման, քաղ․ ցնցումների ուժեղացումը, համաշխարհային վալյուտային շուկայի տրոհումը՝ կապված համաշխարհային շուկայի՝ կապիտալիստական և սոցիալիստ, շուկաների բաժանվելու հետ են։ Մասնակի Վարկային ճգնաժամը առանձին կապիտալիստական, երկրների վալյուտաների ճգնաժամն է, որն առաջանում է կապված ընդհանուր տնտեսական ճգնաժամերի, [[պատերազմ]]ների, ինֆյացիայի և այլ գործոնների հետ և կրում ժամանակավոր բնույթ (չնայած կարող է լինել նաև շատ տևական)։ Մասնակի Վ․ ճ-ի հիմքում ինֆլյացիոն պրոցեսներն են, ներքին շուկայում վալյուտայի արժեզրկումը, վճարային հաշվեկշիռների ճեղքվածքի աճը։ Սոցիալիզմի համաշխարհային տնտեսության պայմաններում սոցիալիստ, երկըրների դրամավարկային համակարգերի կայունության ու մշտական կատարելագործման հիմքն էկոնոմիկայի պլանային զարգացումն է։ Մոցիալիստ․ երկրների արտաքին դրամական պարտավորությունների ժամանակին կատարումն ապահովվում է վճարային հաշվեկշիռների ճեղքվածքի բացակայությամբ և վալյուտայի բավարար ռեզերվների առկայությամբ։
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=234}}
 
[[Կատեգորիա:Ոսկի]]