«Աստղային համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հետ շրջում oգտվելով ԱՎԲ
չ հ․ 1, էջ 582 oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Աստղային համակարգ''', տարածության տվյալ [[ծավալ]]ում գտնվող [[աստղեր]]ի խմբավորում, որի անդամները միմյանց հետ կապված են փոխադարձ [[ձգողական ուժեր]]ով։ Աստղային համակարգերի հիմնական ձևերն են [[գալակտիկաներ]]ը, որոնք բաղկացած են միլիոնավոր կամ միլիարդավոր աստղերից։ Աստղային համակարգերի աստղերի ազատ վազքի երկարությունը հազարավոր անգամ մեծ է համակարգի չափերից և, հետևաբար, կարելի է արհամարհել նրանց բախումներն ու փոխադարձ մերձեցումները։ Աստղային համակարգերի [[զանգված]]ի հիմնական մասը գտնվում է ասսւղերում։ Նյութի մնացած ձևերը՝ [[գազ]]ը, փոշին և հավանաբար գոյություն ունեցող սառը մարմինները (նման Արեգակնային համակարգության [[մոլորակ]]ներին և [[երկնաքարեր]]ին) կազմում են աստղային համակարգերի ընդհանուր զանգվածի միայն մի քանի տոկոսը։ Մեկուսացած աստղային համակարգերը անընդհատ փոփոխվում են և ձգտում ամենահավանական՝ հավասարակշիռ վիճակի։ Գալակտիկաների կազմի մեջ մտնող համեմատաբար փոքր չափերի և երկու կամ ավելի անդամներից բաղկացած աստղային համակարգերն են կրկնակի և բազմապատիկ աստղերը, [[աստղակույտեր]]ը, [[աստղասփյուռներ]]ը։
 
{{ՀՍՀ|հատոր=1|էջ=582}}
 
[[Կատեգորիա:Աստղային աստղագիտություն]]