«Բորիս Սուպյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
չ հետ շրջում oգտվելով ԱՎԲ
Տող 3.
 
[[1930]]-[[1932]] թվականներին ուսանել է [[Լենինգրադ]]ի Գերցենի անվան մանկավարժական ինստիտուտում, ավարտել զրահատանկային և մեքենայացված զորքերի ռազմական ակադեմիային կից դասընթացները ([[1946]] թվական)։ [[1932]] թվականից ծառայել է Լենինգրադի զինվորական օկրուգում։ [[1939]]–[[1940]] թվականներին, որպես [[11]]-րդ մեքենայացված բրիգադի գումարտակի հրամանատար, մասնակցել է սպիտակ ֆինների դեմ կռիվներին։ [[Հայրենական մեծ պատերազմ]]ի սկզբից, որպես [[43]]-րդ տանկային դիվիզիայի շտաբի պետի տեղակալ և օպերատիվ բաժնի պետ, մասնակցել է [[Բերդիչև]], [[Նովոգրադ]]–[[Վոլինսկ]]ի, [[Կորոստեն]] քաղաքների մոտ պաշտպանական մարտերին, [[1942]] թվականի գարնանը [[10]]-րդ տանկային բրիգադի հրամանատար նշանակվելուց հետո՝ [[Ստալինգրադ]]ի ճակատամարտին, [[1943]] թվականի [[հուլիս]]ից, որպես Տափաստանային [[53]]-րդ բանակի զրահատանկային և մեքենայացված զորամասերի հրամանատար՝ [[Բելգորոդ]]-[[Խարկով]] հարձակողական մարտերին, թշնամու Կորսուն-Շեչենկովսկիի, Ցասսի-Քիշնեի խմբավորումների վերացմանը, [[Ռումինիա]]յի, [[Հունգարիա]]յի, [[Չեխոսլովակիա]]յի ազատագրմանը, զրահատանկային միավորման հրամանատարի պաշտոնով՝ միլիտարիստական [[Ճապոնիա]]յի ջախջախմանը։ Պատերազմից հետո եղել է [[Կազան]]ի անասնաբուժական ինստիտուտի զինվորական ամբիոնի վարիչ։ [[1956]] թվականին զորացրվել է։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի [[3]], Կուտուզովի [[2]]-րդ աստիճանի 2, Կարմիր աստղի 2 շքանշաններով։
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=528}}
 
{{DEFAULTSORT:Սուպյան, Բորիս}}