«Փինք (երգչուհի)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 13.
'''Փինկ''' ({{lang-en|Pink}} կամ {{lang-en|P!nk}}, իսկական անունը՝ '''Ալիշա Բետ Մուր''', {{lang-en|Alecia Beth Moore}}, {{ԱԾ}}), ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ և դերասանուհի, 2000 թվականին հայտնի դարձավ «Can't Take Me Home» ալբոմի թողարկումից հետո։
 
Նա իր առաջին սինգլը թողարկեց «There You Go» վերնագրով, որը ներառվեց «Can't Take Me Home» ալբոմի մեջ, որը r'n'b ոճում էր։ Ալբոմը թողարկվեց 2000 թվականին LaFace Records լեյբլով։ Փինկի հաջորդ՝ Missundaztood ալբոմը փոփ-ռոք ոճով էր ձայնագրված և հնչողությամբ տարբերվում էր նախորդ ալբոմից։ Սկավառակը թողարկվեց 2001 թվականին և հաջողություն ունեցավ ամբողջ աշխարհում։
 
Փինկի երրորդ ալբոմը՝ Try This, թողարկվեց 2003 թվականի նոյեմբերին, որը, չնայած նախորդից ավելի քիչ առևտրային հաջողություն ունեցավ, վաճառվեց ավելի քան 3 միլիոն օրինակով, իսկ ալբոմի «Trouble» սինգլի համար երգչուհին արժանացավ Գրեմմի մրցանակի «Կանացի լավագույն ռոք-երգ» անվանակարգում։ Նրա 4-րդ ալբոմը՝ I'm Not Dead անվանումով, թողարկվեց 2006 թվականին։ Ալբոմը ներառում էր մի քանի սինգլներ, որոնք գլխավորում էին «Stupid Girls», «U + Ur Hand» և «Who Knew» հիթ-շքերթները։ Նրա 5-րդ՝ Funhouse ալբոմը թողարկվեց 2008 թվականի հոկտեմբերի վերջին, այնուհետև ազատ արձակվեց «So What» սինգլը։ Մյուս երգերը նույնպես ընդգրկվեցին «Sober», «Please Don't Leave Me» և «Glitter in the Air» հիթ-շքերթների «լավագույն քսանյակում»։
 
Փինկը 2000-2010 թվականներին համարվում է լավագույն փոփ-արտիստուհի «Billboard» ամսագրի արդյունքներով։ Նա նաև գտնվել է 10-րդ հորիզոնականում «[[Billboard Hot 100]]» հիթ-ցանկի մեջ, ԱՄՆ-ում լավագույնի 12-ի մեջ, հաղթել է «[[Գրեմմի]]» 3 մրցանակ, «MTV Music Awards»-ում 5 մրցանակ, «[[Brit Awards]]»-ում 2 մրցանակ։