«Կզաքիսներ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 22 բայտ ,  4 տարի առաջ
չ
հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
չ (հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ)
}}
'''Կզաքիսներ''' ({{lang-lat|Martes}}), կզաքիսազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասունների կարգ։ Սիջին մեծության (40-80 սմ) կենդանիներ են, մարմինը ձգված է, ճկուն, փափուկ աղվամազով ծածկված։ Լինում են գորշ և մուգ շագանակագույն։ Հայտնի է 6 տեսակ՝ տարածված [[Եվրոպա]]յում, [[Ասիա]]յում և [[Հյուսիսային Ամերիկա]]յում, որից 4-ը հանդիպում է նաև ԽՍՀՄ-ում։ ՀԽՍՀ-ում տարածված էկովկասյան քարակզաքիսը (M. foina nehringi), որն ապրում է քարքարոտ և ժայռոտ վայրերում։ Սնվում են մանր կրծողներով, թռչուններով, ընկույզով, հատապտուղներով, պտուղներով։ Գիշերային կյանք են վարում, լավ մագլցում են։ Զուգավորվում են հուլիս-օգոստոս ամիսներին։ [[Հղիություն]]ը 236—274 օր է։ Արդյունագործական օբյեկտ են, ոչնչացնում են գյուղատնտեսական վնասատուներին, մորթին արժեքավոր է։
{{ՀՍՀ|հատոր=6|էջ=241}}
 
[[Կատեգորիա:Կենդանիներ]]