«Ռուսական աշխարհագրական ընկերություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 57.
Գոյության առաջին տարիներից ընկերությունը կազմակերպել է արշավախըմբային ուսումնասիրություններ։ «Տեղեկագիր Աշխարհագրական ընկերության» աշխատությունների լույս ընծայումով ([[1846]]) սկիզբ դրվեց [[Ռուսաստան]]ում աշխարհագրական գրականության հրատարակմանը, կազմվեց Ռուս, կայսրության աշխարհագրական-վիճակագրական առաջին բառարանը։ Պ․ Պ․ Սեմյոնով-Տյան-Շանսկու, Ն․ Ս․ Պրժևալսկու, Ն․ Ն․ Միկլուխո-Մակլայի, Պ․ Ա․ Կրոպոկինի, Ս․ Վ․ Պևցովի, Պ․ Կ․ Կոգլովի, Գ․ Ե․ Գրում-Գրժիմայլոյի, Գ․ Ն․ և Ա․ Վ․ Պոտանին ամուսինների, Ի․ Դ․ Չերսկու, Ն․ Ս․ Կնիպովիչի, Վ․ Ա․ Օբրուչևի, Լ․ Ս․ Բերգի և ուրիշների ուսումնասիրություններն ու հայտնագործությունները [[Միջին Ասիա|Միջին]] և [[Կենտրոնական Ասիա]]յում, [[Ուրալ|Հյուսիսային Ուրալ]]ում, [[Կովկաս]]ում, [[Սիբիր]]ում, [[Հեռավոր Արևելք]]ում, [[Իրան]]ում, [[Մոնղոլիա]]յում, [[Նոր Գվինեա]]յում և [[Հնդկաստան]]ում, կազմակերպվել են ընկերության նախաձեռնությամբ։ [[1851]] թվականից ընկերության բաժանմունքներ են ստեղծվել Ռուսաստանի տարբեր վայրերում։ [[1865]] թվականից լույս է տեսնում ընկերության «Տեղեկագիրը»։ Մինչև Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը ընկերությունն ուներ 11 բաժանմունք և 1000 անդամ։ ԽՍՀՄ աշխարհագրական ընկերության կամավոր գիտական-հասարակական կազմակերպություն է, որն ունի 35000 իսկական և 600 կոլեկտիվ անդամ ([[1982]])։ Բաղկացած է Կենտրոնական կազմակերպությունից ([[Լենինգրադ]]ում), հանրապետական 14 կազմակերպություններից և ավելի քան 200 մասնաճյուղերից ու բաժիններից։ [[1938]] թվականից գործում է [[ԽՍՀՄ]] Գիտությունների ակադեմիայի կազմում։ Բարձրագույն օրգանը համագումարն է, որը հրավիրվում է 5 տարին մեկ։ Համագումարների միջև ընկած ժամանակամիջոցում ընկերությունը ղեկավարում են Գիտական խորհուրդը և Նախագահությունը՝ [[նախագահ]]ի գլխավորությամբ։ Ընկերությունն ակտիվորեն մասնակցում է գործնական խնդիրների լուծմանը։ Կոնֆերանսներում, համաժողովներում, նստաշրջաններում գիտական ուսումնասիրությունների կոլեկտիվ քննարկման միջոցով կոորդինացնում և վերահսկում է աշխարհագրական գիտության տարբեր բնագավառներում կատարվող աշխատանքները՝ նպաստում դրանց որակի բարձրացմանն ու կատարելագործմանը։ Գնահատում է աշխարհագրական լավագույն աշխատանքները և պարգևատրում Մեծ, Ֆ․ Պ․ Լիտկեի, Պ․ Պ․ Սեմյոնով-Տյան-Շանսկու, Ն․ Ս․ Պրժևալսկու անվան [[ոսկի|ոսկե]] մեդալներով, և Ս․ Ի․ Դեժնյովի անվան մրցանակով։ Նպաստում է աշխարհագրական գիտելիքների տարածմանը և աշխարհագրական ուսուցման կատարելագործմանը։ Կազմակերպում և հրավիրում է ընկերության համագումարները, ղեկավարում է ընկերության «Տեղեկագրի», Կենտրոնական գրադարանի (մոտ 500 հազար գիրք, [[քարտեզ]]ներ, [[ատլաս]]ներ, [[1982]]) և աշխարհագրական գիտական արխիվի (մոտ 100000 փաստաթուղթ, [[1982]]) աշխատանքները։ ԽՍՀՄ Աշխարհագրական ընկերությունը ղեկավարել են խորհրդային գիտնականներ Ցու․ Ս․ Շոկալսկին ([[1917]]-[[1931]]), Ն․ Ի․ Վավիլովը ([[1931]]-[[1940]]), Լ․ Ս․ Բերգը ([[1940]]-[[1950]]), Ե․ Ն․ Պավլովսկին ([[1952]]-[[1964]]), Ս․ Վ․ Կալեսնիկը ([[1964]]-[[1977]])։ [[1977]] թվականից ԽՍՀՄ Աշխարհագրական ընկերության նախագահն էր բևեռախույզ, օվկիանոսագետ, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի լճագիտության ինստիտուտի դիրեկտոր, ակադեմիկոս Ա․ Ֆ․ Տրյոշնիկովը։
 
{{ՀՍՀ|հատոր=6|էջ=241}}
 
[[Կատեգորիա:Գիտությունը ԽՍՀՄ-ում]]