«Խորհրդային դպրոց (շաբաթաթերթ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Սովետական դպրոց''', շաբաթաթերթ։ [[ՀԽՍՀ]] լուսավորության մինիստրության և լուսավորության, բարձրագույն դպրոցի ու գիտական հիմնարկների աշխատողների արհմիության հանրապետական կոմիտեի օրգան։ Լույս է տեսնում [[1932]] թվականից, Երևանում ([[1932]]-[[1935]]՝ «Կուլտուրական ֆրոնտ», [[1935]]-[[1940]] թվականին՝ «Խորհրդային դպրոց»։ Խմբագիրներ՝ Ս․ Սահակյան, Ա․ Ասատրյան, Ա․ Մովսիսյան, Ա․ Եղիազարյան, Ս․ Ղազարյան, Շ․ Սիմոնյան, Ս․ խուդոյան, Փ․ Ավագյան, Ա․ Բաղդասարյան, Ս․ Սուքիասյան ([[1961]] թվականից)։ Կարևոր ներդրում ունի անգրագիտության վերացման, կուլտուրական հեղափոխության իրականացման, մանկավարժական մտքի ծավալման բնագավառներում։ «Կենսագործենք կուսակցության պահանջները», «Ուսուցչի ամբիոն», «Օգնություն ուսուցչին», «Առաջավոր փորձը դպրոցում», «Դաստիարակության հարցեր», «Մանկավարժական մտորումներ» բաժիններում լուսաբանվում են ընդհանուր պարտադիր միջնակարգ կրթության իրականացման, ուսումնադաստիարակչական պրոցեսի կատարելագործման, աշակերտության բազմակողմանի դաստիարակության հարցեր, ւոպագրվում մեթոդականմանկավարժական նյութեր։ Թերթի էջերում պարբերաբար քննարկվում են ուսուցման հանգուցային խնդիրներն ու մանկավարժության գործնական պրոբլեմները, ուսումնական ծրագրերն ու դասագրքերը։ Անդրադառնում է նաև եղբայրական հանրապետություններում ժողողովրդական կրթության նվաճումներին։
{{ՀՍՀ|հատոր=6|էջ=241}}
 
[[Կատեգորիա:Խորհրդային շաբաթաթերթեր]]