«Դոմեններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 2.
'''Դոմեններ''' ({{lang-lat|dominium}}—տիրապետություն, տիրույթ), 1․ ֆեռոմագնիսական դոմեններ (ինքնաբերաբար [[մագնիս]]ացած տիրույթներ), ֆեռոմագնիսական նյութի [[ծավալ]]ի առանձին փոքր տիրույթներ (սովորաբար 10~3—10՜2 սմ կարգի գծային չափերով), որոնք Կյույւիի կետից ցածր ջերմաստիճանում մագնիսացած են մինչև հագեցում։ Արտաքին մագնիսական դաշտի բացակայությամբ դոմենների մագնիսացման վեկտորներն այնպիսի ուղղություն ունեն, որ ֆեռոմագնիսական նմուշի արդյունարար մագնիսացումը սովորաբար զրո է։ Արտաքին դաշտի ազդեցությամբ տեղի է ունենում դոմենների վերադասավորում և վերախմբավորում, և նմուշը մագնիսանում է որոշակի ուղղությամբ։ Դոմենների առաջացումը պայմանավորված է [[էլեկտրոն]]ների փոխանակային փոխազդեցության, ինչպես նաև էլեկտրոնների սպինների մագնիսական փոխազդեցության հետ կապված ապամագնիսացման ուժերով։ Գոյություն ունեն դոմենային կառուցվածքի հետազոտման տարբեր մեթոդներ (օրինակ, [[մագնիսաօպտիկա]]կան)։ 2․ Սեգնետոէլեկտրական դոմեններ, ինքնաբերաբար բևեռացած տիրույթներ (10<sup>5</sup>—10<sup>3</sup> սմ կարգի լայնական չափերով)։ Հարևան դոմեններում բևեռացման վեկտորների ուղղությունները տարբեր են, իսկ մեծությունները՝ նույնը։ Դրանց միջև գոյություն ունեն 10<sup>7</sup> սմ (երբեմն մինչև 10<sup>5</sup> սմ) լայնությամբ անցումային տիրույթներ։ 3․ Դոմեններ են առաջանում նաև N-տիպի վոլտամպերային բնութագիր ունեցող կիսահաղորդիչում՝ արտաքին, բավական ուժեղ [[էլեկտրական դաշտ]]ի ազդեցությամբ։ Դրանք տարբեր տեսակարար դիմադրությամբ և էլեկտրական դաշտի տարբեր լարվածությամբ տիրույթներ են։
{{Տես|Մագնիսականություն}}
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=528}}
 
[[Կատեգորիա:Պինդ մարմնի ֆիզիկա]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դոմեններ» էջից