«Արգելի ջրաէլեկտրակայան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 3.
Կարողությունը 224 հազար կիլովատ Է, հաշվարկային [[ճնշում]]ը՝ 285 մետր, [[Ջուր|ջրի]] հաշվարկային ծախսը [[ջրանցք]]ում՝ 70 մ<sup>3</sup>/վարկյան։ [[Գյումուշ]]ի հիդրոէլեկտրակայան դերիվացիոն կայան Է։ Դերիվացիան սկսվում է նախկին Աղբյուրակ [[գյուղ]]ի մոտ կառուցված պատվարից, որը ջրի տակ է թողել գյուղի տարածքի մի մասը և ստեղծել [[գետ]]ի հոսքը կանոնավորող հինգ միլիոն մետր<sup>3</sup> տարողության [[ջրամբար]]։ Դերիվացիան ունի 18,4 [[կիլոմետր]] երկարություն և կազմված է չորս [[թունել]]ից (ընդհանուր երկարությունը՝ 11,6 կիլոմետր) ու նրանց բաժանող երեք ջրանցքից (ընդհանուր երկարությունը՝ 6,8 կիլոմետր)։ Վերջանում է ճնշման և օրական կարգավորման (ծավալը՝ 300 հազար մետր<sup>3</sup>) [[ավազան]]ներով, որոնք հնարավորություն են տալիս [[տուրբին]]ների ջրի ծախսը պիկ ժամերին հասցնել 90 մետր<sup>3</sup>/վարկյան։ ճնշման ավազանից ջուրը մետաղե չորս [[խողովակաշար]]ով մտնում է կայանում տեղադրված տուրբինների մեջ (յուրաքանչյուրը հիսունվեց հազար կիլովատ հզորությամբ), որոնց վրա տեղակայված են նույն հզորությամբ և տասնմեկ կիլովատ լարումով գեներատորներ։ Կայանի շենքի մոտ տեղադրված են տասերեք [[միաֆազ]] ուժային [[տրանսֆորմատոր]]ներ, որոնք գեներատորային լարումը բարձրացնում են մինչև հարյուր քսանմեկ կիլովատ և բաց ենթակայանից դուրսեկող հաղորդման գծերով միանում [[էներգացանց]]ին։ Կայանը լրիվ [[ավտոմատացված]] է։
 
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=528}}
 
[[Կատեգորիա:Հայաստանի հիդրոէլեկտրակայաններ]]