«Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
չ (հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ)
1970 թվականի դեկտեմբերի 7-ին Վարշավայում ԼԺՀ-ի և ԳՖՏ-ի միջև պայմանագիր ստորագրվեց նրանց փոխադարձ հարաբերությունների կանոնավորման հիմունքների մասին։ Երկու պայմանագրերն էլ կարևոր ավանդ են Եվրոպայում իրադրության առողջացման գործում։ ՔԴՄ-ՔՍՄ բլոկի շուրջը խմբված հետադիմական շրջանները Մոսկվայի ու Վարշավայի պայմանագրերի վավերացմանը խանգարելու բազմաթիվ փորձեր արեցին։ Սակայն ակներև էր ԳՖՏ անցյալի քաղաքականության հունը վերադարձնելու նրանց փորձերի անհեռանկարայնությունը։ [[1971 թվական]]ի սեպտեմբերի 3-ին [[ԽՍՀՄ]]-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և [[Մեծ Բրիտանիա]]յի միջև համաձայնագիր ստորագրվեց Արևմտյան Բեռլինի դրությունը կանոնավորելու հետ կապված հարցերի շուրջը։ Համաձայնագիրը փաստեց, որ այդ քաղաքը ԳՖՏ-ի բաղկացուցիչ մասը չէ և այսուհետ չի կառավարվելու նրա կողմից։ Միաժամանակ փոխադարձաբար ընդունելի ձևով կարգավորվեցին Արևմտյան Բեռլինի կողմից արտաքին աշխարհի հետ կապ պահպանելու հարցերը։ Դրա վերաբերյալ [[1971 թվական]]ի դեկտեմբերին համապատասխան համաձայնագրեր կնքվեցին [[ԳԴՀ]]-ի և ԳՖՀ-ի միջև, ԳԴՀ-ի և Արևմտյան Բեռլինի սենատի միջև։ 1971 թվականի [[սեպտեմբերի 16]][[18|-18]]-ը Ղրիմում տեղի ունեցավ ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Լ․ Ի․ Բրեժնևի հանդիպումը ԳՖՀ-ի ֆեդերալ կանցլեր Վ․ Բրանդի հետ։ Հանդիպման ընթացքում փոխըմբռնում ձեռք բերվեց սովետաարևմտագերմանական բազմակողմանի հարաբերությունների հետագա զարգացման շուրջը։ 1972 թվականի մայիսի 18-ին ԳՖՀ-ի բունդեստագը ձայների մեծամասնությամբ հավանություն տվեց Սովետական Միության և Լեհաստանի հետ ԳՖՀ-ի կնքած պայմանագրերին։ 1972 թվականի հունիսի 3-ին պայմանագրերը ուժի մեջ մտան։ 1972 թվականի դեկտեմբերի 21-ին Բեռլինում ստորագրվեց ԳԴՀ-ի և ԳՖՀ-ի հարաբերությունների հիմունքների վերաբերյալ պայմանագիրը, որը նշանավորում է արմատակաև շրջադարձ գերմանական երկու պետությունների փոխհարաբերություններում և ամուր հիմք է ստեղծում եվրոպական խաղաղության ու անվտանգության համար։ 1973 թվականի մայիսի 18-23-ը այցով ԳՖՀ-ում եղավ Լ․Ի․ Բրեժնևը։ ԽՍՀՄ-ի և ԳՖՀ-ի միջև ստորագրվեցին մի շարք համաձայնագրեր, որոնք ամրապնդեցին կարևոր ոլորտներում սովետաարևմտագերմանական հարաբերությունները և երկարաժամկետ հիմք հանդիսացան բազմակողմանի համագործակցության զարգացման համար։ 1973 թվականի սեպտեմբերի 18-ին ԳՖՀ ընդունվեց ՄԱԿ։ 1974 թվակնաի մայիսի 6-ին Վ․ Բրանդը հեռացավ ֆեդերալ կանցլերի պաշտոնից։ Մայիսի 16-ին կազմվեց նոր կառավարություն՝ [[ԳՍԴԿ]]֊-ի նախագահի տեղակալ և ֆինանսների նախկիև մինիստր Տելմուտ Շմիդի գլխավորությամբ։ Հանդես գալով կառավարական հայտարարությամբ, Տ․Շմիդը ընդգծեց, որ կառավարական ներկա կոալիցիայի քաղաքականության մեջ փոփոխություններ չեն լինի։
 
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=528}}
 
[[Կատեգորիա:Գերմանիայի պատմություն]]