«Քրիստափոր Արարատյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 2605:6000:EE54:B500:348F:DB98:37EE:F98C (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել [[...
Տող 98.
 
==Հայ-թուրքական պատերազմ (1918)==
1917 թ-ի դեկտեմբերի 5-ին նոր ռուսական իշխանության ու Օսմանյան կայսրության միջև ստորագրվում է Երզնկայի զինադադարը: Թիֆլիսի Հայկական Ազգային Խորհուրդը փորձեր է ձեռնարկում ստեղծել ազգային բանակ՝ Դենիկինի բանակի աջակցությամբ: Այդ միավորումը թուրքական բանակի դեմ մարտնչեց 1917-ի վերջին -1918-ի սկզբին՝ հետագայում դարնալովդառնալով Հայաստանի Հանրապետության բանակի հիմքը: Հրամանատար է նշանակվում փորձառու [[Թովմաս Նազարբեկյան]]ը, ով 1918-ի հունվարի 5-ին նշանակում է Արարատյանին հրաձգային հրետանային բրիգադի երկրորդ դիվիզիայի հրամանատար: Մարտի 4-ին այն անվանափոխվեց հրաձգային հրետանային երկրորդ բրիգադի: Ապրիլի 5-ին բրիգադը դարձավ Երևանի կորպուսի մաս, որի հրամանատարն էր [[Մովսես Սիլիկյան]]ը: Արարատյանը դարնումդառնում է Երևանի կորպուսի հրետանու հրամանատար:
 
Մարտի 3-ին բոլշևիկները ստորագրում են Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը՝ դուրս բերելով Ռուսաստանը Առաջին համաշխարհայինից: Մարտ-ապրիլին տեղի ունեցած Տրապիզոնի խաղաղության համաժողովը արդյունքներ չտալուց հետո, մայիսի 11-ին Բաթումում մեկնարկում է նոր համաժողով, որի ընթացքում թուրքական կողմը առաջ քաշեց իր կազմի մեջ ներգրավելու Թիֆլիսը, Ալեքսանդրապոլն ու Էջմիածինը, որով նպատակ կար Կարսը Ջուլֆայով կապելու Բաքվի հետ: Համաժողովի ընթացքում վրացական կողմը հայտարարում է, որ մտնում է գերմանական պրոտեկտորատի տակ, ինչի արդյունքում հայկական կողմը մնում է որպես միակ պահանջատեր կողմ համաժողովի ընթացքում: Համաժողովին զուգահեռ թուրքական զորքը անցնում է [[Ախուրյան]] գետը ու առճակատման գնում հայկական ռազմական ուժերի հետ: [[Սարդարապատի ճակատամարտ|Սարդարապատի]] (մայիսի 21-29), [[Ղարաքիլիսայի ճակատամարտ|Ղարաքիլիսայի]] (մայիսի 24-28) ու [[Բաշ-Ապարանի ճակատամարտ|Բաշ-Ապարանի]] (մայիսի 21-24) ընթացքում հայկական բանակին հաջողվում է կասեցնել թուրքական առաջխաղացումը: Սարդարապատի հաղթանակը հնարավոր դարձրել [[Հայաստանի Առաջին Հանրապետություն|Հայաստանի Առաջին Հանրապետության]] անկախությունը: