«Անապատ (աշխարագրություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 5.
{{legend|#white|[[Սառցադաշտեր]] |border=1pt solid #000000}}]]
 
'''Անապատ''', ծայրահեղ չորային, ջերմաստիճանի կտրուկ փոփոխությամբ շրջան է, որտեղ [[Գոլորշացում|գոլորշիացումը]] ջրի բաց մակերեսից 7-ից 30 անգամ գերազանցում է մթնոլորտային տեղումների քանակին։ Երկրագնդի անապատների ընդհանուր տարածությունը 15–20 մլն. կմ² է։է<ref name="usgs">{{cite web|url=http://pubs.usgs.gov/gip/deserts/what/ |title=What is a desert? |publisher=United States Geological Survey |accessdate=2013-05-23}}</ref>։ Անապատները, բացառությամբ սառցային անապատների, առաջացել են [[Խոնավություն|խոնավության]] պակասի պատճառով։ Բնութագրվում են աննշան տեղումներով, շոգ ամառներով, գոլորշիացման արտակարգ չափերով, [[Հող|հողի]] և [[Օդ|օդի]] ջերմաստիճանի օրական ու տարեկան մեծ տատանումներով, մակերեսային ջրերի մշտական հոսքի (բացառությամբ «տարանցիկ» գետերի) բացակայությամբ, հողի վերին շերտում [[Աղեր|աղերի]] կուտակումով, բուսածածկույթի նոսրությամբ կամ բացակայությամբ։ Կլիման չորային է։ Ամռանը խոնավությունն իջնում է մինչև 14%, ամիսներ շարունակ երկինքը պարզ է։ Արևոտ օրերի թիվը բարեխառն գոտու անապատներում հասնում է 197 (Կուշկա), արևադարձայիններում՝ 295 օրվա, առավելագույն ջերմաստիճանը համապատասխանաբար հասնում է 49,5°C և 58°C։ Արևի տակ ավազի մակերևույթը տաքանում է մինչև 90°C։ Ջերմաստիճանի տարեկան տատանումը 90°C է, օրականը՝ 30°C։ Տեղումների տարեկան միջին քանակը [[Կենտրոնական Ասիա|Միջին Ասիայի]] անապատներում 60–175 մմ է, [[Կենտրոնական Ասիա|Կենտրոնական Ասիայում]]՝ 9 մմ ([[Տակլա Մական|Տակլա–Մական]]), արևադարձային անապատներում 100 մմ–ից պակաս։ Հյուսիսային և [[Հարավային Աֆրիկա|Հարավ]]– [[Արևմտյան Աֆրիկա|Արևմտյան Աֆրիկայի]], ինչպես նաև [[Հարավային Ամերիկա|Հարավային Ամերիկայի]] արևմուտքի անապատներում տարիներ շարունակ անձրևներ չեն տեղում, սակայն հազվադեպ լինում են տեղատարափներ։ Մակերեսային ջրերը (բացառությամբ «տարանցիկ» գետերի) գոյանում են [[Մթնոլորտային տեղումներ|մթնոլորտային տեղումներից]] և մնում մի քանի ժամ կամ առավելագույնը՝ մի քանի օր։ Ստորերկրյա ջրեր կան բոլոր անապատներում, գտնվում են փոքր խորություններում և աղի են։ Անուշահամ ջրերն առաջանում են գետերի կամ տեղումների ծծանցումից։ Բուսականության թույլ զարգացումն ու նոսր ծածկույթը, հիմնսւհողերի մերկությունն ու ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները նպաստում են ինտենսիվ հողմահարմանը՝ ընդհուպ [[Ավազ|ավազի]] և [[Փոշի|փոշու]] առաջացումը։
 
== Տարածման շրջաններ ==