«Լևոն Ե Հայ (Բյուզանդիայի կայսր)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 2.
'''Լևոն Ե Հայ''' ('''Լևոն Արծրունի'''), [[Բյուզանդական կայսրություն|բյուզանդական]] կայսր (813 թ. հուլիսի 11 - 820 թ. դեկտեմբերի 25 ), կոչվել է Լևոն Հայ, սերվում էր հայ [[Արծրունիներ]]ի նախարարական տոհմից։ Պատերազմեր է վարել [[բուլղարներ]]ի դեմ, [[պատկերամարտություն|պատկերամարտության]] կողմնակից էր։
 
[[Նիկեփոր Ա]] և [[Միքայել I Ռանգաբե|Միքայել Ա]] Ռանգավիի օրոք զորավար էր։ Բուլղարական Կռում խանից պարտություն կրելուց հետո Միքայել Ա հրաժարվում է գահից և արդյունքում Լևոնը դառնում է կայսր։ [[815]] թ. նա պաշտոնից զրկում է պատրիարք Նիկեփորին և հրավիրում նոր եկեղեցական ժողով, որտեղ վերացվում են [[Նիկիայի Բ ժողով]]ի կանոնները և նորից հռչակվում է պատկերամարտությունը։ 814 թ. ջախջախում է բուլղարներին և [[816]] թ. կնքում է նրանց հետ 30-ամյա հաշտություն։ Սպանվում է 820 թ. [[դեկտեմբերի 25]]-ին իր զորավարներից մեկի՝ Միքայել Ամրիացու (ապագա [[Միքայել II Թլվատ Ամորացի|Միքայել Բ]] կայսեր) կողմնակիցների կողմից Սբ. Սոֆիայի տաճարում Սուրբ Ծննդյան ժամերգության ժամանակ։
 
{{Բյուզանդիայի կայսրեր}}