Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 4586 բայտ ,  3 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
Անապատներում շատ են սողունները (մողեսներ, օձեր), կրծողները (ավազամկներ, գետնասկյուռներ, ճագարամկներ), [[սարդեր]]ը, [[կարիճ]]ները։ Երբեմն հանդիպում են [[այծքաղներ]], [[ջայլամ]], [[բորենի]], անապատային աղվես, [[առյուծ]] (հազվադեպ), իսկ գետափնյա փարթամ բուսականության պայմաններում՝ [[վագր]]եր, [[վարազ]]ներ, [[եղեգնակատու]]ներ։
 
== Տիպեր ==
 
Ըստ լանդշաֆտային առանձնահատկությունների, անապատները բաժանվում են քարային, կավային, ավազային, աղուտային և այլ տիպերի։
 
=== Քարային անապատներ===
Քարային անապատները (արաբ, համադա) առաջացել են թույլ հողմահարվող հիմնահողերի վրա, ունեն հողաբուսական ծածկույթից համարյա զուրկ, խճային կամ կոպճաքարային մակերևույթ (Սահարայում՝ ռեգի, Կենտրոնական Ասիայում՝ գոբի)։ Քարային անապատների ժայռերն ու քարերը երկաթ պարունակելու դեպքում ծածկվում են շագանակագույն պաշտպանական փայլուն կեղևով (արևայրուկ)։
 
=== Կավային անապատներ===
Կավային անապատները առաջացել են ծովային, լճային, գետային և պրոլյուվիալ կավային նստվածքների վրա։ Ծովային աղիացած կավերի շրջանում տարածված են աղուտները՝ աղասեր բուսականությամբ, անուշահամ ջրերի կավային նստվածքների շրջանում՝ բուսականությունից համարյա զուրկ թաքիրները։
 
=== Գիպսա-անհիդրիդային անապատներ ===
Գիպսա–անհիդրիտային անապատները տարածված են Ամերիկայի և Ասիայի ավելի չորային մասերում։ Ծածկված են գիպսի փայլուն կեղևով և մինչև 5 մ գմբեթաձև բարձրություններով։ Բուսատեսակները քիչ են, բայց քանակով ավելի շատ, քան թաքիրներում։ Գիպսա–անհիդրիտային անապատների տիպին են պատկանում Ուստյուրտը և Հարավային Կզըլկումը։
 
=== Ավազային անապատներ ===
Ավազային անապատներին բնորոշ է ավազային մակերևույթը։ Ավազներն առաջանում են տեղական հիմնահողերի քայքայումից և ալյուվիալ նստվածքների հողմահարումից։ Ավազներն առաջացնում են բլուրներ, բարխաններ, թմբեր, բուրգեր և այլն։ Ավազների խոնավակլանունակության շնորհիվ այս անապատները համեմատաբար ջրով ավելի հարուստ են, քան մյուսները։ Ավազային անապատներում կան անուշահամ ջրերի բազմաթիվ լճակներ։ Շարժուն ավազներում բուսականություն չկա, ամրացած ավազուտները համեմատաբար հարուստ են և օգտագործվում են որպես արոտավայրեր ոչխարների, այծերի, ուղտերի համար։ Ավազային անապատներից են Թուրքմենական Կարակումը, Մերձբալխաշյան ավազուտները, Տակլա–Մականը, Մերձարալյան Կարակումը, Մեծ և Փոքր Բսւրսուկները, Կենտրոնական Կզըլկումը, Ալաշանը և այլն։
=== Աղուտային անապատներ ===
Աղուտային անապատները գոյացել են ծովային նստվածքներից՝ աղերի մակերես դուրս գալու կամ ալյուվիալ նստվածքների փոքր խորություններում գտնվող ջրերի գոլորշիացման պատճառով։ Հողերն աղուտային են։ Գերակշռող աղերը նատրիումի և մագնեզիումի սուլֆատներն են։ Այդ անապատները աղերի կուտակման աստիճանին համապատասխան, բուսազուրկ են կամ ունեն աղասեր բուսականություն։
 
=== Կայծքարային անապատներ ===
Կա յծքարային անապատները առաջացել են գլխավորապես արևադարձային գոտիներում։ Լատերիտսւյին պրոցեսներն առաջացնում են ռելիեֆը զրահապատող կայծքարա՝ ագատային կեղև, որպիսին տեղ–տեղ նկատվում է [[Թուրքմենիա]]յի անապատներում։
== Յուրացում ==
Քաղցրահամ ջրի առկայության դեպքում անապատները կարող են դառնալ մշակովի տարածքներ, որոնք կոչվում են [[օազիս]]ներ։ Այստեղ մշակում են [[Բամբակենի|բամբակ]], [[բրինձ]], խաղող, նուռ, թուզ, սեխ, ձմերուկ։ Ոռոգման և պարարտացման դեպքում օազիսներում տարեկան կարելի է ստանալ 2 - 3 բերք։