«Ներսես Գ Տայեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
+{{Տեղեկաքարտ Անձ}} oգտվելով ԱՎԲ
հեռացվել է Կատեգորիա:661 մահեր ՀոթՔաթ գործիքով
Տող 7.
Նորոգել է Դվին մայրաքաղաքի Սբ. Սարգիս, Վաղարշապատի Սբ. Աստվածածին եկեղեցիները, Վասպուրական նահանգի Ձորո վանքը, կառուցել Խոր վիրապի Սբ. Գրիգոր մատուռը, Զվարթնոցի Սբ. Գրիգոր կաթողիկեն (641 – 661) (հայտնի է եղել նաև որպես Վաղարշապատի Սբ. Գրիգոր, Առապարի Սբ. Գրիգոր անվանումներով, գտնվում է Արարատյան դաշտում, ՀՀ Արմավիրի մարզում, Վաղարշապատից 3 կմ հարավ։ Ըստ Մովսես Կաղանկատվացու, Զվարթնոցն օծվել է 652 թվականին)՝ հարակից հայրապետանոցով և պարիսպներով։ Զվարթնոցի պատին Ներսես Գ Տայեցին թողել է հունարեն արձանագրություն. «Ներսեսն է կառուցել, հիշեցեք»։ Այս առթիվ Սեբեոս պատմիչը նշում է. «Այն ժամանակ հայոց Ներսես կաթողիկոսը որոշեց իր համար նստավայր շինել այն սուրբ եկեղեցիների մոտ, որ Վաղարշապատ քաղաքում էին՝ այն ճանապարհի վրա, որտեղ, ասում են, Տրդատ թագավորն ([[Տրդատ Գ]] Մեծ (298 - 330) ընդառաջ ելավ սուրբ Գրիգորին։ Շինեց այնտեղ մի եկեղեցի հանուն երկնային Զվարթունների (հրեշտակների) երկնային զորքերի բազմության, որոնք երազում երևացին սուրբ Գրիգորին։ Կառուցեց այդ եկեղեցին՝ բարձրաշեն, զարմանալիորեն չքնաղ, աստվածային պատվին արժանի, ում նվիրեց։ Աղբյուր բերեց, ջուր անցկացրեց նաև գետից և ողջ քարքարոտ վայրերը մշակեց, տնկեց այգիներ ու ծառաստաններ և նստավայրը շուրջանակի պատվարեց գեղեցկաշար բարձր պարսպով՝ ի փառս Աստծո» (Սեբեոս, գլ. ԽԵ, էջ 226-227)։ Վերոհիշյալի մասին պատմում է նաև [[Հովհան Մամիկոնյան]] պատմիչը։
 
=== Արտաքին հղումներ ===
* [[:Պատկեր:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf|«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002]]
 
Տող 15.
ժամկետներ = [[641]]–[[661]]
}}
{{Արտաքին հղումներ}}
 
{{ՔՀՀ}}
 
{{կաթողիկոսներ}}
 
[[Կատեգորիա:661 մահեր]]
[[Կատեգորիա:Ամենայն Հայոց Կաթողիկոսներ]]