«Հո Շի Մին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: 0թ → 0 թ (3) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
{{Անձ}}
'''Հո Շի Մին''' ( {{lang-en|Hօ Chi Minh}}, [[մայիսի 19]]{{ԱԾ}}), [[1890 թվական|1890 թ.]] - [[սեպտեմբերի 3]], [[1969|1969 թ.]])- վիետնամական և միջազգային կոմունիստական, ազգային-ազատագրական շարժման գործիչ, [[Վիետնամ]]ի աշխատավորների կուսակցության (ՎԱԿ) կոմունիստական կուսակցության նախագահ, ՎԴՀ նախագահ։
 
[[1911]] թվականից հեռացել է [[Վիետնամ]]ից։ [[1912]]-[[1916]] թվականներին, որպես նավաստի և բեռնակիր աշխատել է ֆրանսիական և անգլիական նավերի վրա։ Բնակվել է [[Մեծ Բրիտանիա]]յում և [[ԱՄՆ]]-ում (1916-1919 թվականներին), իսկ [[1919]] թվականից՝ [[Ֆրանսիա]]յում։ [[1920]] թվականին մասնակցել է [[Ֆրանսիա]]յի սոցիալիստական կուսակցության Տուրի համագումարին, որտեղ ստեղծվել է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը, և մտել նրա շարքերը։ Մասնակցել է նաև [[Կոմինտերն]]ի հինգերորդ ([[1924]]) և յոթերորդ ([[1935]]) համագումարներին։ [[1925]] թվականին Վիետնամի կոմունիստական խմբերի բազայի վրա ստեղծել է Վիետնամի հեղափոխական երիտասարդության ընկերությունը։ [[1930]] թվականին նրա ղեկավարությամբ երկրի բոլոր կոմունիստական կազմակերպությունները միավորվեցին [[Հնդկաչին]]ի կոմունիստական կուսակցության մեջ։ Հեղափոխական գործունեության համար բազմիցս ձերբակալվել և բանտարկվել է, [[1929]] թվականին, հեռակա կարգով, դատապարտվել է մահապատժի։ 1934-1938 թվականններին սովորել է Արևելքի աշխատավորների կոմունիստական համալսարանում, աշխատել Մոսկվայում։ [[1941]] թվականին վերադարձել է հայրենիք, որտեղ նրա ղեկավարությամբ, [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի տարիներին, ծավալվեց հեղափոխական շարժում ընդդեմ ֆրանսիական գաղութարարների և ճապոնական զավթիչների։ 1941 թվականին Հո Շի Մինի ղեկավարությամբ ստեղծվեց Վիետնամի անկախության համար պայքարի լիգան, և նա ընտրվեց որպես նախագահ։ [[1945]] թվականի [[Օգոստոսյան հեղափոխություն|Օգոստոսյան հեղափոխության]] հաղթանակից հետո Մինն ընտրվել է ՎԴՀ ժամանակավոր կառավարության նախագահ, 1946 թվականի մարտից՝ ՎԴՀ նախագահ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հո_Շի_Մին» էջից