«Աննա Ֆրանկի օրագիրը»–ի խմբագրումների տարբերություն

 
== Աննա Ֆրանկի պատմությունը (համառոտ) ==
Աննայի օրագիրն ուներ իր անունը՝ Քիտտի։ Քանի որ նրանք թաքնված էին իրենց ապաստարանում, իսկ Աննան չուներ ընկերներ Քիտտին կլիներ նրա երևակայական ընկերուհին։ Աննան շատ սերտ հարաբերությունների մեջ էր իր հոր՝ Օտտո Ֆրանկի հետ, իսկ ինչ վերաբերում է նրա և մոր հարաբերություններին, դրանք այնքան էլ ջերմ չէին և Աննան հասկանում է, որ մոր հետ նա չունի ոչ մի ընդհանուր բան։ Նա հպարտանում էր, որ իր քույրը՝ Մարգոն, այդքան խելացի է,է։ Աննան նաև շատ է սիրել բնությունը։ Աննան ի սկզբանե այնպիսին չէր, ինչպես բոլորը. նա տարբերվող էր իր շրջապատում։
 
[[Պատկեր:Original Book Copy.jpg|մինի|Աննա Ֆրանկի օրագիրը (տպագիր առաջին օրինակը [[1947]] թվական)]]
Ապաստարանում Ֆրանկների ընտանիքի հետ ապրում էր նաև մեկ այլ ընտանիք՝ Վան Դաանները։ Նրանց որդին՝ Պետերը, չխոսկան էր, սակայն նա չափազանց շատ է մտերմանում Աննայի հետ։ Չնայած Աննային դուր էր գալիս այդ տղան, բայց նա չկարողացավ կողմնորոշվել, թե իր և Պետերի հարաբերությունները որ ուղղությամբ պետք է զարգանան։ Նրանց ձերբակալեցին [[1944]] թվականի [[օգոստոս]]ին և արտաքսեցին համակենտրոնացման ճամբար։ Ապաստարանում բնակվող ութ հոգոց ողջ է մնում միայն Օտտո Ֆրանկը։ Աննա Ֆրանկը մահացավ [[1945]] թվականի [[մարտ]]ի սկզբին տիֆ հիվանդության պատճառով։ Նրա մահից 2 ամիս անց Հոլանդիան ազատագրվեց։
 
== Գրքի պատմական հիմքը ==