«Հայերենի այբուբեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 32.
 
== Հայոց այբուբենի ստեղծման մասին ոչ դասական մոտեցում ==
215 թվականին [[Հռոմեական կայսրություն|Հռոմի]] կայսր Կարակալան Հայոց թագավոր Խոսրով Ա–ին իր մոտ հրավիրեց և անօրինաբար բանտարկեց, որից հետո Հայաստան ուղարկեց լեգիոններ Ֆոլոկրիտի գլխավորությամբ։ Բայց լեգիոնները ջախջախվեցին, և հայոց թագավոր դարձավ Տրդատ Բ–ն՝ Խոսրով Ա–ի որդին։ Նույն ժամանակահատվածում Հայաստանին վտանգ էր սպառնում նաև Պարսկաստանից, որտեղ 226 թվականին իշխող դինաստիայի փոփոխություն էր տեղի ունեցել։ Իրանական Արշակիդների դինաստիան, որոնք հայկական Արշակունի թագավորների բարեկամն էին, կործանվել էր Սասանիդների կողմից։ Իրանի պետական կրոնը փոխարինվեց զորոաստրիզմով։ Իրանի թագավոր Արտաշիր Սասանիդը 230 թվականիններխուժեցթվականին ներխուժեց Հայաստան, բայց ջախջախվեց։ 252 թվականին Շապուհ Ա–ն այնուամենայնիվ հաղթանակ տարավ և Հայոց գահին նստեցրեց իր որդի Որմիզդին։ 279 թվականին Հայաստանը հաղթանակ տարավ և Հայոց թագավոր դարձավ Խոսրով Բ Մեծը՝ Տրդատ Բ–ի որդին։ 298 թվականին Անակ Պարթևը սպանեց Խոսրով Բ–ին, և Հայոց թագավոր դարձավ վերջինիս որդի Տրդատ Գ Մեծը։ Այսպիսի անդադար վտանգի մեջ էր գտնվում Հայաստանը բոլոր կողմերից և անվտանգության խնդիր ուներ։ Բացի այդ, Հայաստանը ֆեոդալկական երկիր էր, և կենտրոնական իշխանությունը այնքան ուժեղ չէր, ինչպես ճորտատիրական երկրներում։ Հենց այս մարտահրավերներին դիմագրավելու համար Տրդատ Գ Մեծի համար քրիստոնեությունը հանդիսացավ Հայաստանի միավորման և հզորացման միջոց։ Քրիստոնեության ընդունումից հետո թագավորը եկեղեցուն շնորհեց մեծ իրավունքներ և հողեր, որպեսզի այն ուժեղ լինի և ի վիճակի լինի սատարել թագավորի կենտրոնական իշխանությունը։ Հայաստանում նոր իդեալի ներդրումով բավականին ամրապնդվեց կենտրոնական իշխանությունը, սակայն հայկական նախաքրիստոնեական պատմությունը, մշակույթը, գիրը մեծ հարված ստացան։
 
3-րդ 4–րդ դարերի հռչակավոր հայ պատմաբան [[Ագաթանգեղոս]]ը՝ Տրդատ Գ թագավորի քարտուղարը, ով նաև եղել է քրիստոնեությունն ընդունելու իրադարձությունների ականատեսը, գրում է․<ref>Ագաթանգեղոս, «Հայոց պատմություն», Երևան 1983 թ․, պարբերություն 777, 778, 784, 786 և այլն:</ref><blockquote>