«Ձկնավաճառի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 22.
 
== Նախապատմություն ==
Արաբների Հայաստան հերթական ներխուժման ընթացքում Բագրատունյաց Հայաստանի արքա Սմբատ Նահատակը 894 թվականին Դողսի ճակատամարտում ջախջախում է Ատրպատականի ամիրա Աֆշինի գլխավորած բանակին:
 
Նույն ընթացքում Միջագետքի արաբ կուսակալ Ահմադ Շայբանին գրավում է Աղձնիքը և Տարոնը, որն էլ ստիպում է Սմբատին հաշտության պայմանագիր կնքել: Հաստատված կարճատև խաղաղության ընթացքում Սմբատը ամրապնդում է երկրի սահմանները, որի ընթացքում էլ հակասություններ են ստեղծվում նրա և ենթակա թագավորությունների կառավարությունների միձև:
 
Այս ժամանակահատվածում Ատրպատականի նոր ամիրան դառնում է Յուսուֆը, ով 901 թվականին ձեռնամուխ է լինում Դվինի գրավմանը:
 
908 թվականին Յուսուֆը Սմբատ Ա-ի դեմ է հանում Վասպուրականի արծրանյաց իշխան Գագիկին՝ նրան հռչակելով «թագավոր հայոց»։ Երկրի ներսում ծագում են ավատատիրական նոր երկպառակություններ, որոնց պատճառով Սմբատ Ա-ն չի կարողանում հակահարված տալ 909 թվականին Հայաստան ներխուժած Յուսուֆին և նրան դաշնակցած Գագիկ Արծրունու զորքերին։