«Ազոխ (քարանձավ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 18.
 
=== Ազոխի քարանձավի պեղումները 2002-2006 ===
Բավականին մեծ տեղեկատվություն ե կորել սկզբնական պեղումների ժամանակ, քանի որ դրանք համակարգված և միջդիսցիպլինար բնույթ չէին կրում։ Ազոխի քարանձավի ծրագիրը վերսկսվել է ներկայիս միջազգային և բազմադիսցիպլինար գիտահետազոտական արշավախմբի կողմից 2002 թվականին՝ ԼՂՀ կառավարության հրավերով և շարունակվում է առ այսօր։ Արշավախմբի կողմից 2002 թվականին մեկնարկված աշխատանքներում կիրառվում են պեղումների արդի և համակարգված մեթոդներ. գտածոների եռաչափ արձանագրություն՝ գտածոների տարածային և ժամանակային բաշխվածության տեղեկատվությունն ապահովելու նպատակով, նստվացքաշերտերի զննում՝ [[Կաթնասուններ|մանր կաթնասունների]] հայտնաբերման նպատակով, [[Երկրաբանական ժամանակագրություն|երկրաբանական]] մանրազնին աշխատանք՝ ուղղված քարանձավի շերտագրության ուսումնասիրմանը, ինչպես նաև հաջորդականության [[Ռադիոմետրիա|ռադիոմետրիկ]] թվագրում։ Ներկայումս Ազոխի քարանձավում աշխատում են գիտնականներ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետությունից, [[Մեծ Բրիտանիա]]յից, [[Իսպանիա]]յից և [[Իռլանդիա|Իռլանդիայի Հանրապետությունից]]: Աշխարհի ավլի քան 30 երկրներից գիտնականները հետազոտում են պեղված նյութը և իրականացնում այլ բնույթի աշխատանքներ։ Նոր հետազոտական խմբի հիմնական նպատակն է՝ համապարփակ կերպով բնութագրել [[պլեյստոցեն]]ից մինչև հոլոցեն ընկած ժամանակահատվածում հնագույն մարդկանց գաղութները և բնակեցումը [[Փոքր Կովկաս]]ում: Առ այսօր իրականցված աշխատանքի արդյունքում բացահայտվել են տեղանքի վերաբերյալ նոր հանգամանքներ, որոնք պեղումների նախորդ փուլում հայտնի չեին։ Պեղումների այս նոր փուլը հայտնաբերել է պլեյստոցենից մինչև հոլոցեն ընկած ժամնակահատվածի երկար և գրեթե շարունակական շերտագրական հաջորդականությունը։ Բացի այդ վկայություն կա, որ տարբեր ժամանակաշրջանների ընթացքում քարանձավում բնակվել են հնագույն մարդկանց երեք տեսակ՝ [[Հեյդելբերգ|հեյդելբերգյանհայդելբերգյան մարդը]], [[նեանդերթալյան մարդ]]ը և [[մարդ բանական]]ը: Աշխատանքի ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ նոր քարանձավային մուտքեր, այդ թվում՝ Ազոխ 5-ը, որը քարացուկային և հնագիտական չվնասված մնացորդներով անեղձ սրահ է։ Շերտագրական և ժամանակագրական առումով այն նման է նախկինում հայտնաբերված Ազոխ 1-ին, ուստի և այստեղ նույնպես հնագույն մարդու բնակեցման վկայություններ գտնելու հավանականություն կա։ Ազոխ 2-ի ամենահին շրջանը (շուրջ մ.թ. 780 թվական) ներկայացնում է [[Արաբական արշավանքները Հայաստան|արաբական արշավանքներ]]ի ժամանակաշրջանը։ Այս սրահում հայտնաբերվել են խեցեղենի նմուշներ, որոնք կրում են Իսպանիայում գտնվաձ նույն ժամանակաշրջանի [[Արաբական աշխարհ|արաբական խեցեղենին]] բնորոշ հատկանիշներ։ Ազոխ 5-ի ամենավաղ ժամանակաշրջանը թվագրվում է մոտ մ.թ.ա. 384 թվականը, որը նշանավորում է երկաթի դարաշրջանի վերջը և հելլենիստական քաղաքակրթության սկիզբը։<ref>http://eprints.ucm.es/14577/1/Azokh_JHE_2010_1.pdf</ref>
 
=== Քարե գործիքներ ===
[[Քարե դար|Քարե գործիքները]] հնագույն մարդկանց առկայության և գործունեության ամենահաստատուն վկայությունն են։ Ազոխ 1-ում գործիքներ են հայտնաբերվել տարբեր հողաշերտերից, ինչը նշանակում է, որ հավաքածուները տեսակավորվում են ժամանակագրորեն և ըստ գործիքների տեսակների։ Այս հավաքածուները պատրաստվել են քարանձավում բնակություն հաստատած հնագույն մարդկանց տարբեր հմբերի՝ հեյդելբերգյանհայդելբերգյան մարդու և նեանդերթալյան մարդու կողմից։ Քարե գործիքները մատնանշում են, որ այս վաղ մարդիկ տարբերվում էին դրանց արտադրության և տեխնոլոգիայի վերաբերյալ իրենց գաղափարներով։
 
Մինչ այժմ ձեռք բերված հավաքածուն հիմնականում պարունակում է պարզ հատիչներ, երկկողմ հատիչներ, սայրեր, քերիչներ և այլն։ Գործիքները պատրաստված են այնպիսի հումքային նյութերից, ինչպես [[Կայծքարային ապարներ|կայծքարը]], [[Դաշտաքար (այլ կիրառումներ)|դաշտաքարը]] և [[օբսիդիան]]ը: Դեռևս դժվար է դրանք հստակ վերագրել որոշակի տեխնոլոգիայի։ հետագա ուսումնասիրությունների ընթացքում կստուգվի՝ արդյոք այս գործիքների հեղինակը հեյդելբերգյանհայդելբերգյան մարդն է։
 
Ազոխ 1-ում հայտնաբերված որոշ կենդանիների ոսկորների վրա առկա են քարե գործիքով արված կտրվածքի հետքեր, որոնք մատնանշում են կենդանիների մորթված լինելու հանգամանքը։ որոշակի փաստեր վկայում են, որ քարե գործիքների արտադրությունը հիմնականում տեղի է ունեցել քարանձավից դուրս։ Բացի այդ քարե գործիքների փոքր քանակությունը, ինչպես նաև նմուշների ինտենսիվ մշակման սուղ վկայությունը նույնպես խոսում են հնագույն մարդկանց կողմից քարանձավի կարճաղամկետ բնակեցումների մասին։ Ազոխի հնագույն մարդիկ քարե գորձիքների պատրաստման համար հիմնականում օգտագործել են տեղական ծագման հումքային նյութեր, ինչպես օրինակ՝ քարանձավում և շրջակայքում գոյացած [[Կայծքարային ապարներ|կայծքարերի]] տեսակներ։ Փոքր քանակությամբ օբսիդիանի գործիքների առկայությունը վկայում է ավելի հեռավոր աղբյուրների մասին։ Ազոխից շուրջ 100 կմ հեռավորության վրա գտնվող Սյունիքը, ըստ երևույթի, եղել է այս նյութի ամենամերձավոր աղբյուրը։
Տող 30.
Ազոխ 1-ում տարբեր ժամանակաշրջանների ընթացքում մեծ քանակությամբ [[Արջեր|քարանձավային արջեր]] են եղել։ Այս կենդանինիերը հայտնաբերվել են [[Պլեյստոցեն|միջին պլեյստոցենի]] դարաշրջանի [[Եվրոպայի պատմություն|Եվրոպայի]] տարածքներում, բայց ներկայումս բնաջնջված են։ Դրանք բավականին զանգվածեղ էին, հավանաբար՝ մինչև 4 մետր, որոնց մարմինը կշռում էր մոտ 700 կգ։ Ազոխի քարանձավային արջերը պատկանում են աշխարհում հայտնի հնավայրերից հայտնաբերված խոշորագույնների թվին։ Ազոխում դրանց առկայությունը առանցքային տեղ է գրավում այս տարածաշրջանում մարդկանց կացութաձևը և գույության ձևերը հասկանալու գործում։
 
Քարանձավում հայտնաբերվել են նաև արջի մեկ ալյ տեսակի՝ շագանակագույն արջի մնացորդներ։ Ներկայումս այս տեսակը գոյություն ունի Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում։ Ենթադրվում է, որ քարանձավային արջերը սննդի կարևոր աղբյուր են եղել ինչպես հեյդելբերգյանհայդելբերգյան մարդու, այնպեսև նեանդերթալյան մարդու համար։ Ազոխի քարանձավի պեղումների ընթացքում հայտնաբերված քարանձավային արջերի ոսկորներից շատերի վրա առկա են կտրած հետքեր։ Դրանք առաջացել են, երբ հնագույն մարդիկ քարե գործիքներով անջատել են միսը սննդում ոգտագործելու նպատակով։ Հայտնաբերվել են նաև քարանձավային արջի այրված ոսկորներ մարդկանց կողմից պատրաստված օջախներում, ինչը վկայում է, որ նրանք նաև խորովել են միսը։ Հավանաբար մարդիկ որսում էին հիվանդ կամ վիրավոր, ինչպես նաև ձմեռվա քնով թուլացած արջերին։ Նրանք կարող էին օգտագործել նաև մահացած արջերի միսը։ Այս գործունեությունը, ըստ երևույթին, իրականացվել է քարանձավի հետնամասի այն հատվածում, որտեղ ներկայումս պեղումներ են կատարվում Ազոխ 1-ում բավականին տարածված էն քարանձավային արջերի ոսկորները, ատամներ և ճանկեր։
 
Անցած 300,000 տարիների ընթացքում քարանձավում բնակվել են նաև [[չղջիկներ]]ի բազմաթիվ տեսակներ, ընդ որում տարբեր տեսակներ են հայտնաբերվել քարանձավի տարբեր հատվածներում և մուտքերում, այդ թվում՝ Ազոխ 1-ում։