«Թագավորանիստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
Բրոնզեդարյան հնավայր Հայկական ՍՍՀ [[Կիրովական]] քաղաքի «Դիմաց» կոչվող բարձրադիր թաղամասում։Ոչ ծավալուն պեղումներ են կատարել [[Ե․Բայբուրդյան]]ը( 1938թ) ,[[Ե Մոմջյան]]ը (1949թ),[[Է․Խանզադյան]]ը(1959թ)։Բացվել է բնական բլրի վրա կառուցված բնակատեղի,իսկ նրանից հարավ-արևելք․ընդարձակ դամբարանադաշտ։Գտնվել են բրոնզե զենքեր(դաշույններ,նիզակի ծայրեր,նետասլաքներ),զարդեր(ապարանջաններ,ագատից,սարդիոնից,մածուկից ուլունքներ),վանակատից ու ոսկրից պատրաստված գործիքներ,սև կամ դեղնակարմրաերանգ,կոպիտ,անփայլ և փայլեցված,մեծ մասամբ երկրաչափական նախշերով զարդարված կավե ամաններ(կճուճներ,քրեղաններ,լայնաբերան ամաններ են)։Հնավայրը դեռևս լավ ուսումնասիրված չէ։Թագավորանիստից գտնված նյութերը պահվում են Կիրովականի երկրագիտական,մասամբ նաև՝Հայաստանի պատմության պետական թանգարաններում։
== Գրականություն ==
1․Խանզադյան Է․Հայկական լեռնաշխարհի մշակույթը մ․թ․ա․3–րդ հազարամյակում,Ե․,1967թ էջ 20-21
{{Տեղեկաքարտ Լեռ
|անվանում = Թագավորանիստ