1099
edits
No edit summary |
|||
[[1674]] թվականի հողային աշխատանքնեի ժամանկ [[Թաուեր|Թաուերում]] սանդուղքներից մեկի հիմքի տակ հատնաբերվեց մարդկային ոսկորներ։ Հայտարարվեց, որ մնացորդները պատկանում էին ժամանակին անհետացած արքայազներին։ Նրանց պատվով թաղեցին [[Վեստմինստերյան աբբայություն|Վեստմինստերյան աբբայությունում]]։ [[1933]] թվականի գերեզմանը բացվեց՝ գիտական փորձաքննության համար, որը հաստատեց, որ մնացորդները իրոք պատկանում էին երկու երեխաների, ամենայն հավանակնությամբ 12-15 տարեկան՝ բարեկամական սերտ կապերով։ Մասնակիորեն դա վկայություն է Հենրի VII դեմ, քանի որ, եթե հանցագործությունը գործած լիներ Ռիչարդը, ապա սպանված երեխաները պետք է լինեին 10-12 տարեկան։ Վերջին տարիներին հատնաբեվել են արխիվային հաշիվներ, որոնք վկայում են, որ երեխաների հագուստի և սննդի համար գումարը հատկացվում էր գանձարանից։ Այդպիսի վերջին արձանագրությունը գտնվել է [[1485]] թվականի մարտի 9-ին։
Դուքս Բեկինգեմը հեռացավ արքայից և սկսեց ծրագրել նրան տապալելու պլանը։ Ծրագիր էր մշակվել [[Էդուարդ IV]]-ի ավագ դստերը ամուսնացնել [[Հենրի VII (Անգլիա)|Հենրի VII]]-ի հետ, որը նաև [[Լանկաստերներ|Լանկաստերների]] տոհմից էր։ [[1483]] թվականին արքայի թշնամիները միանգամից բարձրացրեցին ապստամբություն մի քանի կոմսություններում։ Ռիչարդը սկզբում շատ անհանգստացավ, բայց հետո արագ և եռանդուն միջոցներով փորձեց վերականգնել հանդարտությունը։ Նա բարձր գլխագին նշանակեց խռովարարների համար։ Բեկինգեմի զինվորները փախան մինչ կռվի սկսելը, իսկ նա գերեվարվեց և նոյեմբերի 12-ին գլխատվեց [[Սոլսբերի (Անգլիա)|Սոլսբերիում]]։ Մյուս ապստամբների ղեկավարները ապաստարան գտան արտասահմանում։ Բայց դրանից հետո էլ Ռիչարդի կարգավիճակը մնաց անկայուն։ Եվ իչքան շատ էր նա գլխատում իր հակառակորդներին, այնքան շատանում էին երիտասարդ Թյուդորի համախոհները։
== Ծանոթագրություններ ==
|
edits