«Ռիչարդ III»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2924 բայտ ,  5 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
 
Ռիչարդը Յորքերի տոհմի ներկայաուցիչ էր՝ մեկը այն տոհմերից, որոնք պայքարում էին անգլիական գահի համար [[Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմ|Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմի]] տարիներին։ Բացի դա, նա նշնավոր մարտիկ էր և երկար ժամանակ անց էր կացնում՝ կատարելագործվելով սուսերամարտւմ։ Որի հետևանքով նրա աջ ձեռքի մկանները անբնականորեն ձևավորված էին։ Նա տարբերվում էր մեծ քաջությամբ և ռազմավարական ունակություններով։
 
Երբ [[1461]] թվականին [[Էդուարդ IV]]-ը արքա հռչակվեց , 9-ամյա Ռիչարդը ստացավ դուքսի աստիճան։ Նա անձնվիրաբար ծառայեց [[Էդուարդ IV]]-ին, մասնակցում էր մարտերին, և [[1470]]-[[1471]] թվականներին նրա հետ փախավ Հոլանդիա։ Արքայից ստացավ բազմաթիվ կոչումներ և տիրույթներ։ Ռիչարդին կասկածում էին իր ավագ եղբոր սպանության մեջ (Ջորջ Պլանտագենետ ([[1478]]))։ [[1482]] թվականի հունիսի 12-ին, երբ նա նշանակվեց բանակի հրամանատար, [[Էդուարդ IV]]-ը այն ուղարկեց [[Շոտլանդիա]]։
 
Երբ [[Էդուարդ IV]]-ը մահացավ ([[1483]] թվականի ապրիլի 9), Ռիչարդը իր բանկաով կանգնած էր Շոտլանդիայի սահմանին։ Թագուհու բարեկամները թագավոր հռչակեցին մահացած թագավորի ավագ որդուն [[Էդուարդ V]]-ին՝ տասներկու տարեկան երեխային, որպեսզի ռեգենտին ստանա նրա մայիր՝ [[Էլիզաբեթ Վուդվիլ|Էլիզաբեթ Վուդվիլը]]։ Նրա համախոհները հանդիպեցին ուժեղ հակառակորդների՝ ի դեմս հզոր ֆեոդալների, որոնք առաջարկեցին ռեգենտությունը Ռիչարդին՝ համաձայն [[Էդուարդ IV]]-ի կտակի։
 
[[Էլիզաբեթ Վուդվիլ|Էլիզաբեթ]] ապաստարան գտավ [[Վեստմինստերյան աբբայություն|Վեստմինստերյան աբբայությունում]]։ Ռիչարդը հավատարմության երդում տվեց [[Էդուարդ V]]-ին և հրամայեց հատել մետաղադրամներ նրա պատկերով։
 
Այնուամենայնիվ, երբ Ռոբերտ եպիսկոպոսը գաղտնի խորհրդին հայտնեց այն մասին, որ ինքն անձամբ է պսակադրել [[Էդուարդ IV]]-ին և [[Էլեոնոր Բատլեր]]-ին (այս ամուսնությունը չեղյալ չէր հայտարարվել այն ժամանակ, երբ Էդուարդը պսակադրվեց [[Էլիզաբեթ Վուդվիլ|Էլիզաբեթ Վուդվիլի]] հետ), պարլամենտը հրապարակեց «Իրավահաջորդության ակտը», ըստ որի գահը անցնում է Ռիչարդին, որպես միակ օրինական ժառանգորդի։
 
Հունիսի 26-ին Ռիչարդը համաձայնեց դառնալ արքա։ 1483 թվականի հուլիսի 6-ին նա հանդիսավոր կերպով թագադրվեց և հրամայեց բաց թողնել բոլոր բանտարկյալներին։
 
== Ծանոթագրություններ ==