«Սերգեյ Ռախմանինով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: 3]]թ → 3]] թ oգտվելով ԱՎԲ
չ բնութԳՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ
Տող 19.
Ռախմանինովի ստեղծագործության կարևորագույն բնագավառը դաշնամուրային երաժշտությունն է։ Գրել է մեծածավալ (4 կոնցերտ, «Ռապսոդիա Պագանինիի թեմայով» և այլն) և փոքրածավալ («Երաժշտական ակնթարթներ», «Էտյուդ-պատկերներ», պրելյուդներ և այլն) ստեղծագործություններ։ Հեղինակ է նաև ավելի քան 80 ռոմանսների։ Նրա կատարողական արվեստին բնորոշ են տեխնիկական կատարելությունը, ինքնատիպ՝ «ռախմանինովյան» ռիթմը։ Կոմպոզիտորը մեծ ավանդ ունի նաև ռուսական հոգևոր երաժշտության զարգացման մեջ («Հովհան Ոսկեբերանի պատարագը», «Երեկոյան ժամերգություն» և այլն): Նա ռուսական ռոմանտիզմի լավագույն ավանդույթների հետևորդներից է։
 
Ռախմանինովը ստեղծագործական և բարեկամական կապեր է ունեցել հայ դիրիժոր և ջութակահար Կոստանդին Սարաջևի («Էլեգիական տրիո» ստեղծագործության առաջին կատարողներից էր) և գրող Մարիետա Շահինյանի հետ։ Կոմպոզիտորի խնդրանքով իր ռոմանսների մեծ մասի բանաստեղծական տեքստերն ընտրել է Շահինյանը։ Լավագույններից է «Գիշերն իմ այգում» ռոմանսը (ըստ Ավետիք Իսահակյանի «Ուռենի» բանաստեղծության, թարգմանությունը՝ Ալեքսանդր Բլոկի): Ռախմանինովը Շահինյանին է նվիրել իր «Մուսան» ռոմանսը (ըստ Ալեքսանդր Պուշկինի), իսկ Շահինյանը նրան նվիրել է իր «Orientalia» բանաստեղծությունների ժողովածուն։ Բլոկ
2005 թ-ին Երևանի օպերայի և բալետի թատրոնում բեմադրվել է Ռախմանինովի «Ալեկո» օպերան։<ref>http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1562</ref>:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Արտաքին հղումներ ==
* [http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1562 Ռախմանինովի մասին Դպրոցական Մեծ Հանրագիտարանում]
* [http://www.psyhelp.am/diseases/depression/genius-and-depression/great-composers/rahmaninov Ռախմանինովի մասին psyhelp.am կայքում]
{{Արտաքին հղումներ}}
 
{{DEFAULTSORT:Ռախմանինով, Սերգեյ}}