'''ՍիտկոմՍիթքոմ''' ([[Անգլերեն|անգլ]].՝ ''sitcom'', բացվում է որպես՝ ''situation comedy'' - ''կատակերգություն ըստ իրավիճակի''), [[հումոր]]ային ժանր [[հեռուստատեսություն]]ում և [[ռադիո]]յում, որում գործողությունները տեղի են ունենում սահմանափակ քանակով վայրերում (օրինակ՝ բնակարան, աշխատավայր, [[դպրոց]] և այլն)։
Նախնական փուլում սիտկոմներնսիթքոմներն օգտագործվել են 1920-ական թվականներին՝ ամերիկյան ռադիոծրագրերում, սակայն արդեն 1970-ականներից ձևաչափը մեծամասամբ օգտագործվում է հեռուստատեսային սերիալներում, որոնք որպես կանոն տևում են 20-30 րոպե՝ ներառյալ [[գովազդ]]ը։
սիտկոմներըսիթքոմները կարող նկարահանվել կենդանի հանդիսատեսի ներկայությամբ՝ հումորային պահերին ընդգծելով մարդկային ծիծաղը։ Ծիծաղը կարող է նաև լինել առանց իրական հանդիսատեսի՝ կցված։
== Բնույթը ==
Սիտկոմըսիթքոմը, ինչպես ցանկացած հեռուստասերիալ, ունի սցենար, գլխավոր և երկրորդական կերպարներ և նրանց շուրջ զարգացող հումորային, ինչպես նաև դրամատիկ իրավիճակներ։ Առավել հաճախ հանդիպում են սիտկոմներսիթքոմներ ընտանիքի, աշխատավայրի կամ մի խումբ ընկերների մասին։
Հեռուստատեսային սիտկոմներումսիթքոմներում կերպարները երբեմն ունենում են իրենց այցեքարտային խոսքերը և կատակները։ Յուրաքանչյուր սերիայում տեղի ունեցող իրադարձությունը հիմնականում վերադառնում է ստատուս քվոյի, մասնավորապես՝ սերիայի սկզբում որոշ կերպարներ կարող են տարաձայնություններ ունենալ միմյանց հետ, սակայն հաշտվել սերիայի վերջում։ Սերիաների զարգացումը տեղի է ունենում նախորդ սերիաների հետ աննշան կապ ունենալու հետ համատեղ։
Սիտկոմներնսիթքոմներն ունեն նաև որոշակի առանձնահատկություններ՝ կապված դրանք արտադրող երկրներից։