Բացել գլխավոր ցանկը

Changes

Առանց խմբագրման ամփոփման
| Նշումներ =
}}
'''Կամա-վոլգյան Բուլղարիա''', Միջին Պովոլժիեի և Մերձկամայան ժողովուրդների առաջին պետական միավորումը։ Կազմավորվել է [[10-րդ դարում՝դար|10-րդ դարում]]՝ ուգրո-ֆիննական ցեղերի մասնակցությամբ։
 
== Պատմություն ==
Տակավին՝ [[7-րդ դար|7-րդ դարում]] [[Դոն (գետ)|Դոնի]] և Կուբանի միջև ստեղծվել էր [[Մեծ Բուլղարիա (իրրեդենտիզմ)|Մեծ ԲուլաղարիԲուլաղարիա]] պետությունը, որի քայքայումից հետո նրա թյուրքալեզու բնակիչները՝ [[Բուլղարներ|բուլղարները]], զանգվածաբար տեղափոխվել են Միջին Պովոլժիե և վճռական դեր խաղացել Կամա-վոլգյան Բուլղարիայի ձևավորման մեջ։ 920-ական թվականներին Բուլղար քաղաքի խան Ալմասը միավորել է բուլղարական ցեղերին։
 
[[Խազարներ|Խազարների]] ու ներքին թշնամիների դեմ մղած պայքարում նա հենվել է [[Արաբական խալիֆայություն|արաբների]] վրա։ [[922 թվական|922 թվականին]] խալիֆա Սուքթադիրը (908– 908-932) պատգամավորություն է ուղարկել Ալմասի մոտ՝ մահմեդականություն ընդունելու և անվանապես խալիֆային ենթարկվելու առթիվ։
 
Պատգամավորության մեջ եղած արաբ մատենագիր Իբն–ՖադլանըԻբն-Ֆադլանը նկարագրում է բուլղարների կենցաղը, գրում, որ նրանք ապրում էին վրաններում, իսկ թագավորի ընդարձակ վրանի մեծ մասը պատած էր հայկական գորգերով։ [[10–րդ դար|10-րդ դարի]] հայերի և Կամա-վոլգյան Բուլղարիայի միջև կային առևտրական կապեր, որոնք ավելի են ծավալվել արաբական խալիֆայության հետ հիշյալ պայմանագրի կնքումից հետո։
 
Կամա-վոլգյան Բուլղարիան գտնվելով [[Արևելյան Եվրոպա|Արևելյան Եվրոպան]] Արևելքի հետ կապող առետրական ուղիների վրա, 10-րդ դարում աշխույժ ամուր առևտրական կապերի մեջ էր խալիֆայության հետ՝ [[Բյուզանդիա|Բյուզանդիայի]] և [[Ռուսիա|Ռուսիայի]] հետ։ Բուլղար քաղաքում առաջացել է հայկական գաղութ։ Կամա-վոլգյան Բուլղարիայում եղել են նաե հայ զինվորականներ։
 
[[1241 թվական|1241 թվականին]] Կամա-վոլգյան Բուլղարիան նվաճել են [[Թաթարներ|մոնղոլ-թաթարները]] և կազմել [[Ոսկե հորդա|Ոսկե Հորդայի]] մասերից մեկը՝ պահպանելով որոշ ինքնավարություն։ [[13-րդ դարի 2դար|13-րդ դարի]] երկրորդ կեսից Կամա-վոլգյան Բուլղարիայի քաղաքները կրկին դարձել են առևտրի ու արհեստագործության խոշոր կենտրոններ, որտեղ մեծ դեր են կատարել նաև ռուս և հայ արհեստավորները, առևտրականները (հատկապես Բուլղարում և Կամա-վոլգյան Բուլղարիայի հյուսիսային կենտրոն Կազանում)։
 
1430-ական թվականներին Կամա-վոլգյան Բուլղարիայի մեծ մասը նվաճել են ռուս իշխանները։ Ինքնուրույն է մնացել միայն Կազան քաղաքը, որը դարձել է խանության կենտրոն։
38 446

edits