«Պիացցա դել Պոպոլո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 24.
=== Փողոցներ և այլ շինություններ ===
[[Պատկեր:Porta del Popolo.jpg|մինի|Պորտա դել Պոպոլո դարպասը]]
Հրապարակից սկիզբ են առնում երեք փողոցներ՝ Վիա դել Կորսոն կենտրոնից, Վիա դել Բաբուինոն ձախ կողմից և Վիա դի Ռիպետան՝ աջից: Կենտրոնական փողոցը, որ հայտնի է որպես Վիա դել Կորսո, հնագույն Վիա Լատան է, և հյուսիսային կողմից այն հատվում է [[Պատմական Հռոմ]]ի Վիա Ֆլամինիա ճանապարհի հետ, որն էլ տանում է դեպի [[Սան Մարկո հրապարակ]] (նախկին Վենեցիա), [[Կապիտոլիում]] և [[Հռոմի ֆորում]]: Վիա դի Ռիպետան անցնում է [[Օգոստոսի դամբարան]]ի կողքով դեպի Տիբր գետ: Վիա դել Բաբուինոն ուղղվում է դեպի [[Իսպանական հրապարակ (Հռոմ)|Իսպանական հրապարակ]]: Փողոցն իր անունը ստացել է Սիլենտիուսի քանդակից, որը հայտնի է որպես «Բաբուն»: Հրապարակի հյուսիսային կողմում է գտնվում Պորտա դել Պոպոլո (կամ Պորտա Ֆլամինիա) դարպասը: Այն կառուցվել է 1562 թվականին ճարտարապետ Նաննի դե Բաչչիո Բիջիոյի կողմից,Պիուս 4-րդ Պապի պատվերով, որպեսզի Հռոմ եկող ուխտավորների համար տպավորիչ լինի: Նրա ներկայիս արտաքին տեսքը ստացել է [[Լորենցո Բերնինի]]ն 1655 թվականին Ալեքսանդր 7-րդ Պապի պատվերով: Վերակառուցման շարժառիթը Շվեդիայի թագուհի Քրիստինայի այցն էր Հռոմ:
 
=== Շատրվանները ===