«Ձին և իր տղան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:1954 վեպեր ՀոթՔաթ գործիքով
Վրիպակներ
Տող 24.
|վիքիքաղվածք =
}}
'''«Ձին և իր տղան»''' ({{lang-en|The Horse and His Boy}}), [[Քլայվ Սթեյփլս Լյուիս]]ի ֆանտաստիկ վեպ,` հրատարակված [[1954]] թվականի [[սեպտեմբերի 6]]-ին։ «[[Նարնիայի ժամանակագրություններ]]» շարքի հինգերորդ (երրորդը ըստ ժամանակային հերթականության) գիրքը։ Գործողությունները տեղի են ունենում Նարնիայից հարավ գտնվող երկրում՝ Տարխիստանում։ Վեպը պատմում է Շաստա տղայի և խոսող ձիու մասին, որոնք որոշել են միասին փախչել Նարնիա։ Գործողությունների ժամանակը Գերագույն արքա Փիթերի, արքա Էդմունդի, թագուհիներ Սյուզենի և Լյուսիի կառավարման ժամանակներն են։
 
== Սյուժե ==
Տղա Շաստին ապրում է ծովի ափին,` ձկնորսի հյուղակում, ում նա անվանում է իր հայրը։ Նրա կյանքը դժվարին է և լի զրկանքներով։ Մի անգամ նրանց հյուղակում հայտնվում է ազնվատոհմ անծանոթ-տարխան,` հիանալի արշավաձիու վրա։ Ականջ դնելով հոր և անծանոթի խոսակցությանը,` տղան իմանում է, որ նա որդեգիր է և նրան ցանկանում են ստրկության վաճառել ազնվատոհմ հյուրին։ Նա որոշում է փախչել դաժան Տարխիստանից։ Փախուստում նրա ընկերն է դառնում անծանոթի խոսող ձին։ Նա Շաստային պատմում է հիասքանչ հյուսիսային երկիր Նարնիայի մասին, որտեղից նրանք երկուսն էլ ծնունդով են, որտեղ օդը մաքուր է և ազատություն է տիրում։ Ճանապարհին փախստականները հանդիպում են տարխանուհի Արավիտային, ով տնից փախել էր խորթ մոր պատճառով, որը նրան ստիպում էր ամուսնանալ հարուստ ծերունու հետ և նրա խոսող զամբիկին։ Միասին նրանխնրանք ուղևորվում են Նարնիա։ Որպեսզի հասնեն այնտեղ, նրանց անրհրաժեշտ է անցնել Տարխիստանի բազմամարդ մայրաքաղաք Տաշբաանի միջոմիջով, որտեղ ընկերները պատահաբար իրարից զատվում են փողոցային հրմշտոցի մեջ։ Այսպես Շաստան ընկնում է Նարնիայի չորս արքաների և թագուհիների նստավայրը հյուրասենյակ, որոնք Տարխիստանում էին գտնվում այցով, որտեղ բոլորը նրպաննրան ընդունում են Օռլանդիայի արքայազն Կորինի տեղը։ Այնտեղ նա իմանում է այն մասին, որ թագուհի Սյուզենը ցանկանում է մերժումով պատասխանել տարխիստանյան արքայազն Ռաբադաշի ամուսնության առաջարկին և այդ պատճառով ամբողջ նարնիական դեսպանությունը գտնվում է վտանգի տակ։ Նարնեցիները կիսվում են շուտափույթ տուն ուղևորվելու ծրագրերի մասին և Շաստայի ներկայությամբ քննարկում են տարբեր ճանապարհների, որոնք տանում են Նարնիա, արժանիքները և թերությունները։ Մեկնման համար Նարնիայի արքաները նախընտրում են նավը։ Այդ տեղեկություններով Շաստան փախչում է նստավայրից՝ փնտրելու իր ընկերներին, մինչ այդ ծանոթանալով արքայազն Կորինի հետ, ում նա նման է ինչպես ջրի երկու կաթիլ։
 
Արավիտան, քաղաքում մենակ մնալով երկու ձիերի հետ, հանդիպում է իր ընկերուհի Լազարիլինին, ով վերջերս ամուսնացել էր և վարում էր անհոգ աշխարհիկ կյանք։ Ընկերուհին որոշում է օգնել Արավիտային, չնայած որ չի հասկանում, թե ինչու է նրան հարկավոր փախչել այդպիսի բարձրաստիճան և հարուստ փեսացուից։ Նրանք սպասում են գիշերվան և փորձում են մոտենալ հանդիպման պայմանական վայրին՝ քաղաքի պատերից դուրս գտնվող լքված գերազմաններին, որը գտնվում է անապատի եզրին։ Հենց այստեղ էլ Լազարիլինի ծառաները պետք է բերեն ձիերին։ Դեպի դամբարանները կարճ ճանապարհը գտնվում է տարխիստանյան կառավարիչ Տիսրոկի պալատի միջով, որտեղ Լազարիլինը մուտք ունի որպես ազնվատոհմիկ անձ։ Հայտնվելով այնտեղ,` աղջիկները ականատես են լինում արքայազն Ռաբադաշի և նրա հայր Տիսրոկի գաղտնի խոսակցությանը։ Ռաբադաշը սաստիկ զայրացած է նրանից, որ թագուհի Սյուզենը իր եղբայրների և քրոջ հետ փախել է նրանից նավով։ Նա ամեն գնով ցանկանում է ամուսնանալ Սյուզենի հետ։ Դրա համար Ռաբադաշը առաջարկում է հորը կազմակերպել ռազմական արշավանք դեպի հյուսիս, նպատակ ունենալով գրավել սկզբում Օռլանդիան, իսկ այնուհետև նաև Նարնիան։ Մտորումից հետո Տիսրոկը Ռաբադաշին թույլ է տալիս կազմակերպել այդպիսի գրավյալ արշավանք։ Աղջիկները դուրս են գալիս Տիսրոկի գաղտնի հարկաբաժնից և բաժանվում են։ Արավիտան, անցնելով քաղաքային պատի վրայով, հանդիպում է Շաստայի և ձիերի հետ քաղաքից դուրս և պատմում է Ռաբադաշի դավադիր ծրագրերի մասին։ Շաստիի պատմածներից ծանոթ լինելով անապատի միջով ճանապարհին, ընկերներն անմիջապես ճանապարհ են ընկնում, որպեսզի հասցնեն նախազգուշացնեն Օռլանյիայի արքային։ Ճանապարհտն նրանք հաղթահարում են բազմաթիվ դժվարություններ և փորձություններ, Ռաբադաշի ջոկատը կրնկակոխ հետապնդում է ճանապարհորդներին։ Ճգնավորի խրճիթից մինչև Անվարդ արքայական պալատ ընկած ճանապարհի վերջին հատվածը Շաստան պետք է վազի միայնակ, քանի որ ձիերը ուժասպառ են եղել, իսկ Արավիտան վիրավորվել է առյուծի կողմից։ Սակայն Շաստան հասցնում է ժամանակին զգուշացնել Օռլանդիայի արքա Լումային։ Ամրոցը կողպված է և պատրաստ պաշարման։ Օգնության հասած նարնեցիները դաժան ճակատամարտի են բռնվում տարխիստանցիների հետ, որի արդյունքում Ռաբադաշը գերի է վերցվում, իսկ մնացած տարխիստանիցները վտարվում են։
 
Ճակատամարտից հետո զորավոր առյուծ Ասլանը՝ Նարնիայի արարիչը և իրական տիրակալը, հայտնվում է Շաստային, Արավիտային և խոսող ձիերին և պատմում այն մասին, թե իրականում ոչ պատահական են եղել բոլոր նրանց արկածները և թվացյալ դժբախտությունները։ Այդ բոլոր իրադարձությունները եղել են նրա ծրագրերի մասերը, Նարնիայի, Օռլանդիայի և անձամբ նրանց մասին իր խնամատարությունը։ Ճակատամարտից հետո պարզվում է, որ Շաստան մանկությունում կորած արքայազն Կորինի երկվորյակ-եղբայրն է և նրա իրական անունը Կոր է։ Երբ հաղթողները որոշում են, թե ինչ անել պարտվածների հետ, կրկին հայտնվում է Ասլանը և սրբապիղծ Ռաբադաշին որոշ ժամանակով վեր է ածում էշի՝ ի պատիժ նրա նենգության և տխմարության։ Սակայն երբ Ռաբադաշը «կապաքինվի» էշի կերպարանքից և կդառնա Տարխիստանի կառավարիչը, նրա վրա կպահպանվի անեծք՝ նա ոչ մի տեղ չի կարողանա հեռանալ իր մայրաքաղաքից և աստվածուհի Տաշի տաճարից, որին նա պաշտում է և որին ավելի վեր է դասում Ասլանից, այլապես նա կրկին կվերածվի էշի։