«Երջանկություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
[[Պատկեր:Smiley.svg|մինի|աջից|[[Սմայլիկ]]ը հայտնի է որպես երջանկության խորհրդանիշ]]
'''Երջանկություն,''' մտավոր-[[զգացմունք]]ային վիճակ, որը բնորոշվում է դրական կամ հաճելի [[էմոցիա]]ներով, որոնք էլ իրենց հերթին առաջացնում են բավարարվածության ուրախ վիճակ։ [[Կենսաբանություն|Կենսաբան]]ական, [[Հոգեբանություն|հոգեբան]]ական, [[կրոն]]ական և [[Փիլիսոփայություն|փիլիսոփայ]]ական մոտեցումները փորձել են սահմանել երջանկությունը և բացահայտել դրա աղբյուրները։ Հետազոտական տարբեր խմբեր փորձել են գիտականորեն պատասխանել այն հարցին, թե վերջապես ինչ է երջանկությունը, և ինչպես կարելի է հասնել դրան։ Այն այնքան սկզբունքային դեր ունի մարդկության համար, որ «կյանքը, ազատությունը և երջանկության հետապնդումը» համարվում են [[ԱՄՆ]]-ի անկախության հռչակագրի անբաժանելի իրավունքները։
[[ՄԱԿ]]-ը [[մարտի 20]]-ը հռչակել է որպես երջանկության օր, իսկ [[2014]] թվականին Ֆարելլ Ուիլյամսի «Happy» երգը դարձավ նրա օրհներգը` տարածվելով աշխարհով մեկ։<ref>[https://www.youtube.com/watch?v=y6Sxv-sUYtM ՓարելլՖարելլ Ուիլյամսի Happy երգը]</ref>
 
== Սահմանումը ==
[[Փիլիսոփա]]ներն ու [[հոգևորական]]ները հաճախ են երջանկությունը սահմանել որպես բարեկեցիկ ապրելաձև, և ոչ թե պարզապես զգացումներ։ Երջանկությունը այս առումով կիրառվել է որպես «հունական երջանկություն»։ Երջանկության ընկալումները տարբեր են։ Գիտնականների մի մասը երջանկությունը բաժանում է մի քանի բաղկացուցիչների, ինչպիսիք են բարեկեցությունը, [[կյանք]]ի որակը։ Որոշ մտածողներ երջանկությունը սահմանում են որպես գոհունակություն։ Երջանկության համաշխարհային զեկույցում ասվում է, որ երջանկության ընկալման հիմնական տարբերությունները կախված են մտավոր, [[զգացմունք]]ային և աշխարհիկ տեսակետներից։
 
Երջանկությունը օգտագործվում է ինչպես ամբողջ կյանքը («Որքան երջանիկ ես դու եղել» ) , այնպես էլ ներկայից զգացմունքային վիճակը գնահատելու համար («Որքան երջանիկ ես դու հիմա»)։ Այսպիսի հետազոտությունների հիման վրա էլ Երջանկության համաշխարհային զեկույցում նշվում են ամենաերջանիկ երկրների անունները։