«Հայկազյան համալսարան (Բեյրութ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 19.
== Համալսարանի գործնեությունը ==
 
1955Լիբանանում պետական ճանաչման արժանացած հայկական միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը: Ներկայումս սփյուռքում գործող հայկական միակ համալսարանն է: Հիմնվել է1955-1989ի թվականներինհոկտեմբերի 17-ին, ՄԱՀԱԵՄ և Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության կողմից ամերիկահայ բարերարներ Ստեփան Մեխակյանի և Սթիվըն Փիլիպոսյանի նվիրատվությամբ: Համալսարանը կոչվել է բարերար Մեխակյանի աներոջ Կոնյայի Ճենանյան ինստիտուտի նախկին ուսուցչապետ Արմենակ Հայկազյանի անունով: 1955-89-ին եղել է քոլեջ, 1990-1996 թվականներին համալսարանական քոլեջ, 1996 թվականի դեկտեմբերի 26-ից՝ համալսարան: Ուսումնառությունն անգլերենով է, հայկական և արաբական մշակույթներին վերաբերվող առարկաները դասավանդվում են հայերենով և արաբերենով: Համալսարանում ուսանում են Լիբանանից և Մեձավոր Արևելքի այլ երկրներից բազմաթիվ հայ և օտարազգի երկսեռ ուսանողներ: Առաջին տարին ունեցել է 43 ուսանող, 1975-76 թվականին՝ 650, 2003- թվականին՝ 534: Տվել է շուրջ 2 հազար շրջանավարտ: Համալսարանի հիմնադրման գլխավոր նպատակն է եղել Մերձավոր Արևելքի հայ համայնքներն ապահովել որակավոր ուսուցիչներով, մտավորականներով ու հայ ավետարանական եկեղեցու ծառայողներով:
 
Ներկայումս մեծ թվով ուսունողներ հետևում են նաև [[համալսարան]]ի առևտրական վարչագիտության (բիզնես էդմինիստրեյշն), համակարգչային և կլինիկական լաբորոտորիայի գիտաճյուղերին: Շրջանավարտներն ստանում են արվեստի պսակավորի (բակալավր) և գիտության պսակավորի տիտղոսներ, որոնք 1971 թվականից պետականորեն հավասարազոր են նկատվում լիբանանյան պետական համալսարանի շնորհած աստիճանին: 1996 թվականին հաստատվել են նաև արվեստի [[մագիստրոս]]ի տիտղոս շնորհող դասընթացներ [[մանկավարժություն|մանկավարժության]], հոգեբանության և առևտրական վարչագիտության գծով:
 
Ունի հայագիտական ամբիոն, որի անխափան գործունեությունն ապահովելու խնդրում տարիների ընթացքում մեծ [[ավանդ]] են ներդրել վերապատվելի Տիգրան Խրլոպյանը, Տիգրան Գույումճյանը, Վահե Օշականը, Երվանդ Քասունին, Լևոն Վարդանը և ուրիշներ: Ներկայումս համալսարան հաճախող բոլոր հայազգի ուսանողները անկախ իրենց մասնագիտությունից, պարտավոր են ուսման ընթացքում հետևելու հայագիտական առնվազն երկու առարկաների:
 
Համալսարանն ունի առանձին հայագիտական գրադարան (տեղավորված է 1972-ին բարերար Ստեփան Մյուգարի նվիրատվությամբ ձեռք բերված շենքում), որն ամեն տարի հարստացվում է Հայաստանից և այլ երկրներից ձեռք բերված հայերեն և օտարալեզու գրքերով և հրատարակություններով: Համալսարանը հրատարակում է <<Հայկազյան հայագիտական հանդեսը>> (1970-ից), անգլերենով <<Հայկազյան հերալդ>> ուսանողական պարբերաթերթն ու <<Ֆոկուս>> ուսանողական տարեգիրքը: Համալսարանում գործում են մի շարք ուսանողական ակումբներ և ընկերություններ: Նախագահներ՝ Ջոն Մարգարյան (1955-56, 1971-1982), Ջիլբերտ Բիլեզիկյան (1968-1971), Վեռն Ֆլոտչեր (1982-85), Ժան Խանճյան (1995-2002) և Փոլ Հայտոսթյան (2002-ից): 1966-68-ին նախագահի պաշտոնակատարն է եղել Ջոզեֆ Սփրեդլին, իսկ 1985-95-ին ղեկավարն էր վարչական հարցերի գծով դեկան Վիլմա Չոլաքյանը:
 
== Համալսարանի հրատարակչությունները ==