«Սոցիալական փիլիսոփայություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ն ՝ ե → ն՝ ե (2) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
{{Արևմտահայերեն|Ընկերային Փիլիսոփայութիւն}}
 
'''Սոցիալական փիլիսոփայություն'''ը որպես այդպիսն ծագել է շատ վաղուց։
[[Պատկեր:Crowded Nanjing Road in Shanghai.jpeg|մինի]]
[[Մշակույթի պատմություն|Մշակույթի պատմության]] մեջ հասարակության մասին առաջին գիտելիքները ձևավորվել են դեռևս [[անտիկ աշխարհ]]ում, մինչդեռ հասրակության մասին գիտությունները ձևավորվել են շատ ավելի ուշ։ Մինչև օրս էլկանէլ կան որոշ մտածողներ, ովքեր կասկածի տակ են դնում հասարակության մասին գիտության գոյության հարցը և իրենց տեսակետը հիմնավորում են՝ ելնելով նրանից, որ հասարակությանը կազմված է ազատ կամքով և ստեղծագործական գործունեությամբ օժտված անհատներից, որոնց գործունեությունն օրինաչափության չի ենթարկվում։ Այդ իսկ պատճառով էլ հասրակության մեջ չկան և չեն էլ կարող լինել օբյեկտիվ օրենքներ և օրինաչափություններ, և նման պարագայում խոսել հասրակական գիտության գոյության մասին անիմաստ է։
 
Գույությունի ունի նաև հակառակ տեսակետը ([[մարքսիստներ]]ի, [[ստրուկտուրալիստ]]ների ), համաձայն որի՝ հասարակության օրենքները գոյություն ունեն մարդկանց [[կամք]]ից ու [[գիտակցություն]]ից անկախ, և հասրակական զարգացման օրենքներն ու օրիաչափությունները նույնքան օբյեկտիվ են և անհարժեշտ, որքան բնության օրենքները։ Ըստ այդմ էլ նույնքան [[օբյեկտիվ]] են հասարակության մասին գիտությունները, որքանով որ օբյեկտիվ են բնության մասին գոյություն ունեցող գիտությունները։