«Սիմոն Բոլիվար»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 34 բայտ ,  4 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
(Էջում կատարվել է ավելացում Սիմոն Բոլիվարի կենսագրական տվյալների և գործունեության վերաբերյալ:)
 
=== Վենեսուելական հանրապետությունը ===
Բոլիվարն ակտիվ մասնակցություն ունեցավ [[Վենեսուելա|Վենեսուելայում]] իսպանական տիրապետության տապալման (19 ապրիլի 1810թ.) և նրա անկախ հանրապետություն հռչակման գործում (5 հուլիսի 1811թ.): Նույն թվականին Բոլիվարը հեղափոխական [[խունտայի]] (ժողովրդական ժողով) կողմից ուղարկվեց [[Լոնդոն]] բրիտանական կառավարությունից օգնություն ստանալու նպատակով: Վերջինս սակայն գերադասեց պահպանել չեզոքություն: Բոլիվարը [[Լոնդոն|Լոնդոնում]] թողեց [[Լուի Լոպես Մենդեսին]] [[Վենեսուելա|Վենեսուելայի]] անունից զինվորների վարձակալության համար բանակցությունները շարունակելու և վերադարձավ [[Վենեսուելա]]: Շուտով իսպանացի գեներալ [[Մոնտեվերդեն]] օգնության խնդրանքով դիմեց [[Վենեսուելա|Վենեսուելայի]] տափաստան-լյանոսների կիսավայրենի բնակիչներին` ռազմատենչ լյաներոսներին: Լյաներոսների ոչ կանոնավոր ուժերի գլուխ նաշանակվեց աստուրիացի [[Խոսե Թոմաս Բովեսը]]: Պատերազմն ընդունեց չափազանց դաժան բնույթ, ինչին Բոլիվարը պատասխանեց գերիներին սպանելու հրամանով: Իսպանացիների կողմից Բոլիվարի բանակի ջախջախումից հետո նա 1812թ. հաստատվեց [[Նոր Գրանադայում]] (այժմյան [[Կոլումբիա|Կոլումբիան]]): Սակայն հաջորդ տարվա սկզբներին Բոլիվարը վերադարձավ, իսկ 1813թ. օգոստոսին նրա զորքերը գրավեցին [[Կարակաս]]<nowiki/>ը: Այստեղ նա հանդիսավոր կերպով հռչակվեց «<nowiki/>[[Վենեսուելա|Վենեսուելայի]] ազատարար» (El Libertador): Բոլիվարի գլխավորությամբ ձևավորվեց Վենեսուելական երկրորդ հանրապետությունը: Սակայն չիրականացնելով հասարակության ստորին հատվածների շահերից բխող բարեփոխումներ նա չկարողացավ ստանալ նրանց աջակցությունը և 1814թ. կրկին պարտություն կրեց: Իսպանական զորքերի ճնշման տակ 1814թ. հուլիսի 6-ին Բոլիվարի զորքերը լքեցին [[Կարակաս|Կարակասը]], իսկ Բոլիվարը հեռացավ երկրից` հաստատվելով [[Ճամայկա|Ճամայկայում]]:
 
== Ծանոթագրություններ ==