«Սիմոն Բոլիվար»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 4621 բայտ ,  4 տարի առաջ
Էջում կատարվել է ավելացում Սիմոն Բոլիվարի կենսագրական տվյալների և գործունեության վերաբերյալ:
(Էջում կատարվել է ավելացում Սիմոն Բոլիվարի կենսագրական տվյալների և գործունեության վերաբերյալ:)
 
Ազատագրել է իսպանական գերիշխանությունից [[Վենեսուելա]]ն, [[Նոր Գրանադա]]ն (Հյուսիսային [[Կոլումբիա]] ու [[Պանամա]]), [[Կիտո]] գավառը (ժամանակակից [[Էկվադոր]]), [[1819]]-[[1830]] թվականներ այս տերությունների տարածքում ստեղծված Մեծ Կոլումբիայի նախագահ։ [[1824]] թվականին ազատագրել է [[Պերու]]ն ու կանգնել Վերին Պերույի տարածքում ստեղծված [[Բոլիվիա]] հանրապետության գլուխ, որը կոչվել է իր պատվին ([[1825]])։ [[Վենեսուելայի Ազգային կոնգրես]]ը [[1813]] թվականին նրան հռչակել է Ազատիչ ({{lang-es|El Libertador}})։
 
=== Վաղ տարիները ===
Սիմոն Բոլիվարը ծնվել է 1783թ. հուլիսի 24-ին ազգությամբ բասկ, ազնվական [[Կրեոլներ|կրեոլ]] Խուան Վինսենտե Բոլիվարի ընտանիքում: [[Իսպանիա|Իսպանիայից]] [[Հարավային Ամերիկա]] տեղափոխված Բոլիվարների ընտանիքն ակտիվ դերակատարություն էր ստանձնել [[Վենեսուելա|Վենեսուելայի]] հասարակական կյանքում: Սիմոն Բոլիվարը վաղ  հասակում կորցրել է ծնողներին: Ապագա հեղափոխականի դաստիարակության և աշխարհայացքի ձևավորման վրա մեծ ազդեցություն է թողել Բոլիվարի ավագ ընկեր և հայտնի լուսավորիչ [[Սիմոն Ռոդրիգեսը]]: 1799թ. Սիմոնի ազգականներն որոշեցին ուղարկել նրան [[Մադրիդ]]` հեռու անհանգիստ [[Կարակաս|Կարակասից]]: Մադրիդում Սիմոն Բոլիվարն ուսումնասիրեց իրավաբանություն, ապա այցելեց [[Իտալիա]], [[Շվեյցարիա]], [[Գերմանիա]], [[Անգլիա]] և [[Ֆրանսիա]]: 1805թ. Բոլիվարն այցելեց [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ]], որտեղ էլ նրա մոտ ձևավորվեց իսպանական տիրապետությունից Հարավային Ամերիկայի ազատագրման գաղափարը: 
 
=== Վենեսուելական հանրապետությունը ===
Բոլիվարն ակտիվ մասնակցություն ունեցավ [[Վենեսուելա|Վենեսուելայում]] իսպանական տիրապետության տապալման (19 ապրիլի 1810թ.) և նրա անկախ հանրապետություն հռչակման գործում (5 հուլիսի 1811թ.): Նույն թվականին Բոլիվարը հեղափոխական [[խունտայի]] (ժողովրդական ժողով) կողմից ուղարկվեց [[Լոնդոն]] բրիտանական կառավարությունից օգնություն ստանալու նպատակով: Վերջինս սակայն գերադասեց պահպանել չեզոքություն: Բոլիվարը [[Լոնդոն|Լոնդոնում]] թողեց [[Լուի Լոպես Մենդեսին]] [[Վենեսուելա|Վենեսուելայի]] անունից զինվորների վարձակալության համար բանակցությունները շարունակելու և վերադարձավ [[Վենեսուելա]]: Շուտով իսպանացի գեներալ [[Մոնտեվերդեն]] օգնության խնդրանքով դիմեց [[Վենեսուելա|Վենեսուելայի]] տափաստան-լյանոսների կիսավայրենի բնակիչներին` ռազմատենչ լյաներոսներին: Լյաներոսների ոչ կանոնավոր ուժերի գլուխ նաշանակվեց աստուրիացի [[Խոսե Թոմաս Բովեսը]]: Պատերազմն ընդունեց չափազանց դաժան բնույթ, ինչին Բոլիվարը պատասխանեց գերիներին սպանելու հրամանով: Իսպանացիների կողմից Բոլիվարի բանակի ջախջախումից հետո նա 1812թ. հաստատվեց [[Նոր Գրանադայում]] (այժմյան [[Կոլումբիա|Կոլումբիան]]): Սակայն հաջորդ տարվա սկզբներին Բոլիվարը վերադարձավ, իսկ 1813թ. օգոստոսին նրա զորքերը գրավեցին [[Կարակաս]]<nowiki/>ը: Այստեղ նա հանդիսավոր կերպով հռչակվեց «Վենեսուելայի ազատարար» (El Libertador): Բոլիվարի գլխավորությամբ ձևավորվեց Վենեսուելական երկրորդ հանրապետությունը: Սակայն չիրականացնելով հասարակության ստորին հատվածների շահերից բխող բարեփոխումներ նա չկարողացավ ստանալ նրանց աջակցությունը և 1814թ. կրկին պարտություն կրեց: Իսպանական զորքերի ճնշման տակ 1814թ. հուլիսի 6-ին Բոլիվարի զորքերը լքեցին [[Կարակաս|Կարակասը]], իսկ Բոլիվարը հեռացավ երկրից` հաստատվելով [[Ճամայկա|Ճամայկայում]]:
 
== Ծանոթագրություններ ==
Անանուն մասնակից