«Հարրի Փոթերը և Կրակի գավաթը (ֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://www.youtube.com/ +https://www.youtube.com/)
Տող 41.
Սկսվում է ուսումնական տարին: Ալբուս Դամբլդորը բոլորին հատյնում է, որ այդ տարի Հոգվարթսում կարևոր իրադարձություն է լինելու` կայանալու է Երեք հրաշագործների մրցույթը: Այդ մրցույթին մասնակցում են այլ երկրների հրաշագործության դպրոցների ուսանողները, որոնց պետք է ընտրեր Հրե գավաթը: Հրավիրվել էին Ֆրանսիայի ներկայացուցիչները և հեռավոր Հյուսիսի ներկայացուցիչները: Մրցույթին կարող էին մասնակցել միայն այն ուսանողները, ովքեր 17 տարեկան էին և 17-ից ավելի բարձր տարիքայինները: Միաժամանակ դպրոցում Մութ արվեստի դեմ պաշտպանություն դասավանդելու էր եկել նոր ուսուցիչ` Ալաստոր Գրյումը:
Արդյունքում մրցույթի մասնակիցներ են ընտրվում Վիկտոր ԿրումըԿրամը` Դուրմստրանգից (Հյուսիսից), Ֆլյոր Դելակուրը` Շարմբաթոնից (Ֆրանսիա) և Սեդրիկ Դիգորին` Հոգվարթսից: Սակայն Հրե գավաթը չորրորդ անունն է դուրս հանում` Հարի Փոթեր: Ոչ ոք չէր սպասում դրան, բոլորը զարմացած էին և չէին կարողանում հասկանալ` ինչպես էր Հարիի անունը գավաթի մեջ հայտնվել: Մրցույթի գլխավոր ժյուրին` Բարտեմի Կրաուչը, վախեցած և գլուխը կորցրած, Հարիին մասնակից է համարում: Բոլոր ուսանողները, բացի գրիֆինդորցիներից սկսում են ծաղրել Հարիին: Նրանից վիրավորվում է, նույնիսկ Ռոնը, այն բանի պատճառով, որ Հարին իրեն չէր հայտնել իր ծրագրերի մասին:
 
Հագրիդը Հարիին տանում է անտառ և պատմում է առաջին հանձնարարության մասին. նա պետք է կռվեր վիշապի հետ: Ֆլյորը և Կրումը նույնպես իմանում են դրա մասին: Հարին որոշում է Սեդրիկին տեղյակ պահել դրա մասին: Գրյումը Հարիին ասում է, թե ինչպես կարող է հաղթահարել փորձությունը: Մասնակիցները պետք է վիշապից ձուն գողանային, որպեսզի գտնեին երկրորդ հանձնարարության հուշումը: Հարին հաջողությամբ հաղթահարում է այս փորձությունը: Դրանից հետո դադարում են ծաղրել Հարիին և Ռոնը հաշտվում է նրա հետ:
 
Մոտենում է Սուրբ Ծնունդը: Հոգվարթսում պետք է կայանա ծննդյան տոներին նվիրված պարահանդես: Մրցույթի մասնակիցները պետք է զույգերով հանդես գային: Հարին հրավիրում է ՉժոուՉո Չանգին, սակայն պարզվում է, որ նրան արդեն Սեդրիկը հրավիրել էր: Իսկ Ռոնը հրավիրում է Հերմիոնային, սակայն նա նույնպես հրավիրված էր Վիկտոր ԿրումիԿրամի կողմից: Պարահանդեսի ժամանակ Ռոնը խանդի տեսարան է սարքում և փչացնում Հերմիոնայի տրամադրությունը:
 
Մինչ երկրորդ փորձությունը, Լացկան Միրտլը Հարիին առաջարկում է ձուն ջրի մեջ բացել և նա այդպես էլ անում է:
 
Գալիս է երկրորդ փորձության օրը: Հարին պետք է լողա ջրի միջով և փրկի իրեն հարազատ մարդուն: Այս փորձության կատարման համար մեկ ժամ է տրված: Նեվիլը Հարիին առնետի պոչ հիշեցնող բույս է տալիս, որի շնորհիվ Հարին երկկենցաղ է դառնում և կարողանում է հարմարվել ջրին: Հարին գտնում է Ռոնին, Հերմիոնային, Չոյին և Ֆլյորի քրոջը` Գաբրիելա Դելակուրին: Սեդրիկը փրկում է Չոյին, իսկ Կրամը` Հերմիոնային: Վերջին պահին Հարին փրկում է Ռոնին և Գաբրելային, քանի որ Ֆլյորը չէր կարողացել անցնել որձության միջով: Հաղթող ճանաչվում է Սեդրիկը, իսկ Հարիին իր մեծահոգության համար տալիս են երկրորդ տեղը:
 
Երկրորդ փորձությունից հետո Հարին անտառում աղմուկ է լսում և գտնում է Կրաուչի դիակը: Հոգվարթսում նա տեսնում է Կարկարովին և Սնեյփին: Կարկարովը նրա հետ զրուցում էր ինչ-որ նշանի մասին: Սնեյփը Հարիին զգուշացնում է իր կասկածների մասին, որ նա է գողացել իր պատրաստած դեղաթույնը: Ավելի ուշ Հարին ընկղմվում է Դամբլդորի հիշողության հորձանուտում: Նա հայտնվում է Կախարդների նախարարությունում, որտեղ կայանում էր Իգոր Կարկարովի դատը, ով այդ ժամանակ Վոլդեմորթի կողմնակիցներից էր:Ազկաբան գնալուց առաջ Իգորը մի քանի այլ կողմնակիցների անուններ է ասում: Նրանց մեջ էր նաև Կրաուչի որդու` Բարտի Կռաուճ կրտսերի անունը: Հարին պատմում է Դամբլդորին իր երազը. թե ինչպես է տեսել Կրաուչին որդուն: Դամբլդորը նրան խորհուրդ է տալիս չմտածել դրա մասին:
 
Սկսվում է երրորդ փորձությունը: Մասնակիցները պետք է անցնեին լաբիրինթի միջով և գտնեին գլխավոր մրցանակը` Երեք հրաշագործների Գավաթը և այդպես կճանաչվին հաղթող: Կրամը «Իմպերիուս» կախարդանքի միջոցով Ֆլյորին հեռացնում է իր դաշտից: Կրամի և Սեդրիկի միջև ընդհարում է լինում, և արդյունքում Սեդրիկը կախարդում է Կրամին: Սեդրիկը փորձում է հասնել գավաթին, սակայն լաբիրինթի արմատները նրան բռնում են: Հարին կրկին ցույց է տալիս իր բարեսրտությունը և փրկում Սեդրիկին: Նրանք որոշում են միասին հաղթել, քանի որ դա կլինի ամբողջ Հոգվարթսի հաղթանակը: Գավաթը նրանց տեղափոխում է գերեզմանատուն, որը Հարին երազում տեսել էր: Հայտնվում է «Պոչավոր» Պետիգրյուն և Վոլդեմորթի հրամանով սպանում է Սեդրիկին: Այնուհետև նա Հարիին շղթայում է Թոմ Ռեդլի հոր գերեզմանաքարի վրա և սկսում է պատրաստել «Ոսկոր, մարմին և արյուն» դեղաթույնը: Վոլդեմորթը վերածնվում է: Հայտնվում են նրա չորս կողմնակիցները, որոնց թվում էր նաև Լուցիուս Մալֆոյը:
 
Այնուհետև Լորդը Հարիին կանչում է մենամարտելու իր հետ, և նրանց կախարդանքները` «Էքսպելիարմուս» և «Ավադա Կեդավրա» բախվում են: Արդյունքում մի շղթա է ստեղծվում և հայտնվում են այն մարդկանց հոգիները, որոնց սպանել է Վոլդեմորթը վերջին անգամ (դրանց թվում էին Հարիի ծնողների հոգիները): Նրանք խորհուրդ են տալիս Հարիին պատռել շղթան, իսկ Սեդրիկը խնդրում է Հարիին վերցնել իր մարմինը: Հարին վերցնում է Սեդրիկի մարմինը և գավաթի հետ վերադառնում Հոգվարթս:
 
Հարին հաղթող է ճանաչվում: Նա իրեն մեղավոր է զգում Սեդրիկի մահվան համար: Նա բոլորին տեղեկացնում է Վոլդեմորթի վերադարձի մասին, սակայն չեն հավատում նրան: Մոգության նախարարը փորձում է ամեն կերպ քողարկել այդ լուրը: Օգտվելով բոլորի շփոթված վիճակից` Գրյումը Հարիին տանում է իր սենյակ, որտեղ էլ Հարին պատմում է իր հետ կատարվածը: Գրյումը սկսում է իրեն վատ զգալ և խմելով դեղաթույնի վերջին մնացորդները` Հարիին ասում է, որ հենց ինքն է Հարիի անունը գցել Գավաթի մեջ: Հենց ինքն է Հագրիդին խորհուրդ տվել, որ Հարիին տանի անտառ, հենց ինքն է Սեդրիկին հուշում տվել, իսկ Նևիլին` դեղաթույն: Հենց ինքն է կախարդել Կրամին: Այս ամենից հետո պարզվում է, որ Գրյումը Վոլդեմորթի զինակիցն է: Երբ նա փորձում է սպանել Հարիին, այնտեղ են հայտնվում Դամբլդորը, ՄաքԳոնագալը և Սնեյփը: Գրյումը նրանց տեղեկացնում է իրական Ալաստորի գտնվելու վայրի մասին (կախարդական սնդուկում էր նա պահվում:
 
Դամբլդորը բոլորին հայտնում է, որ Սեդրիկին սպանել է Վոլդեմորթը և այպես Հոգվարթսում ավարտվում է ուսումնական տարին:
 
== Դերերում ==