«301-րդ հոդված (Թուրքիայի քրեական օրենսգիրք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
+{{Ծանցանկ}}, փոխարինվեց: <references/> → {{Ծանցանկ}} oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Protest against fascist Turkish policy on Non-Muslims.jpg|աջից|մինի|301 հոդվածի հանդեպ ցույց Գերմանիայում Թուրքիայի դեսպանատան առջև։]]
 
'''301<sup>-րդ</sup> հոդված''' ― [[Թուրքիա|թուրքական]] քրեական օրենսդրության հոդված, որն անօրեն է դարձնում Թուրքիայի, թուրք ազգության կամ թուրքական կառավարական կառույցների վարկաբեկումը։ Այն ուժի մեջ է մտել [[2005]] թ. հուլիսի մեկին և ընդունվել է որպես քրեական օրենսդրության բարելավման փաթեթի մի մաս Թուրքիայի [[Եվրոմիություն|Եվրոմիության]] անդամակցելու բանակցությունները սկսելուց առաջ, որն իր նպատակը ուներ Թուրքիան Եվրոպական Միության չափանիշներին հասցնելը։ Պաշտոնական ուժի մեջ մտնելուց ի վեր, հոդվածը դարձել է բազում բանավեճերի առարկա՝ հոդվածի կողմից խոսքի ազատության իրավունքների սահմանափակման պատճառով։<ref>"[http://www.euractiv.com/en/enlargement/turkey-new-penal-code-touches-raw-nerves/article-140266 Turkey's new penal code touches raw nerves]," ''EurActiv'', Հունիսի 2, 2005, թարմացվել է նոյեմբերի 14, 2005։</ref>
 
Մինչև [[2008]] թ. ապրիլի 30-ին կատարված փոփոխությունները, օրենքը որպես հանցանք էր ճանաչում «թրքության» վարկաբեկումը։ Այս հոդվածի ուժի մեջ մտնելուց սկսած ավելի քան 60 քրեական գործ է հարուցվել, որոնցից մի քանիսը ընդգրկել են մեծ ճանաչում ունեցող մեղադրյալներ և որպես հետևանք մեծ հրապարակայնացում են ստացել։ Քեմալ Կերինչսիզի ղեկավարած ''Մեծ Իրավաբանների Միությունը'' ([[թուրքերեն]]՝ ''Büyük Hukukçular Birliği'') կանգնած է 301 հոդվածով հարուցված գրեթե բոլոր գործերի դատավարության ետևում։ Կերինչսիզը ներկայացրել է մեղադրող կողմը 40 դատավարություններում, որոնք ընդգրկում են բոլոր ճանաչված մեղադրյալների գործերը։
Տող 7.
[[2008]] թ. ապրիլի 30-ին մի շարք փոփոխություններ են մտցվել 301 հոդվածում, սրանց թվում նաև մի լրացում, որն պարտավորեցնում է իրավաբանության նախարարի թույլտվության ստացումը քրեական գործի հարուցման համար։ Այս փոփոխությունը ներկայացվել է հնարավոր չարաշահումները կանխելու համար, մանավանդ մեծ ճանաչում ունեցող անձանց հանդեպ, և որպես նախորդ տարբերակի օրինական անցքերը փակելու փորձ։
 
== Ծանոթագրություններ ==
==Նշումներ==
{{Ծանցանկ}}
== Արտաքին հղումներ ==
* [https://www.tbmm.gov.tr/anayasa.htm Թուրքիայի սահմանադրությունը]{{ref-tr}}
 
[[Կատեգորիա:Թուրքիայի իրավունք]]