«Բազմատիեզերք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ թարգմանում եմ անգլերեն ամսանունները oգտվելով ԱՎԲ
Տող 2.
'''Բազմատիեզերք''' ({{lang-en|Multiverse}} ) կամ '''մետատիեզերք''', հնարավոր անվերջ կամ վերջավոր [[տիեզերք]]ների [[հիպոթեզ|հիպոթետիկ]] բազմությունը (ներառյալ մեր տիեզերքը), որոնք միասին ներառում են գոյություն ունեցող ամեն ինչ. [[տարածություն|տարածության]], [[ժամանակ]]ի, [[նյութ]]ի և [[էներգիա]]յի ամբողջականությունը, ինչպես նաև դրանք նկարագրող [[ֆիզիկական օրենք]]ները և [[ֆիզիկական հաստատուններ|հաստատունները]]։ Բազմատիեզերքի տարբեր տիեզերքները երբեմն կոչվում են «զուգահեռ տիեզերքներ» կամ «այլընտրանքային տիեզերքներ»։
==Բացատրություն==
Բազմատիեզերքի կառուցվածքը, յուրաքանչյուր տիեզերքի բնույթը նրանում և առնչությունները տարբեր բաղադրիչ տիեզերքների միջև կախված են տվյալ հիպոթեզով ներկայացվող յուրօրինակ բազմատիեզերքից։ Բազմաթիվ տիեզերքների հիպոթեզներ կան [[տիեզերագիտություն|տիեզերագիտության]] մեջ, [[ֆիզիկա]]յում, [[աստղագիտություն]]ում, [[կրոն]]ում, [[փիլիսոփայություն|փիլիսոփայության]] մեջ, [[տրանսպերսոնալ հոգեբանություն|տրանսպերսոնալ հոգեբանության]] մեջ, [[գեղարվեստական գրականություն|գեղարվեստական գրականության]] մեջ, մասնավորապես՝ [[գիտական ֆանտաստիկա]]յում և [[ֆենտեզի]]ում։ Այս կոնտեքստներում զուգահեռ տիեզերքները, ի թիվս այլ անվանումների, հաճախ կոչվում են նաև «այլընտրանքային տիեզերքներ», «քվանտային տիեզերքներ», «փոխթափանցող չափականություններ», «զուգահեռ չափումներ», «զուգահեռ աշխարհներ», «այլընտրանքային իրականություններ», «այլընտրանքային ժամանակներ»։ «ԲազմատիքզերքԲազմատիեքզերք» բառ 1895 թվականին հնարել է ամերիկացի փիլիսոփա և հոգեբան [[Ուիլյամ Ջեյմս]]ը, սակայն այլ կոնտեքստում<ref>James, William, ''The Will to Believe'', 1895; and earlier in 1895, as cited in OED's new 2003 entry for "multiverse": {{citation| url=http://books.google.com/books?id=HA0MAAAAIAAJ&dq=Visible%20nature%20is%20all%20plasticity%20and%20indifference%2C%20a%20multiverse%2C%20as%20one%20might%20call%20it%2C%20and%20not%20a%20universe&pg=PA10#v=onepage&q=%22Visible%20nature%20is%20all%20plasticity%20and%20indifference,%20a%20multiverse,%20as%20one%20might%20call%20it,%20and%20not%20a%20universe%22&f=false" | date = October 1895 | last= James | first = William | journal= Internat. Jrnl. Ethics | volume = 6 | page= 10| title= Is Life Worth Living? | quote= Visible nature is all plasticity and indifference, a multiverse, as one might call it, and not a universe.}}</ref>։
Ֆիզիկոսները շարունակաբար վիճում են բազմատիեզերքի հիպոթեզների շուրջ։ Հայտնի ֆիզիկոսները համաձայնության չեն գալիս բազմատիեզերքի գոյության և նույնիսկ այդ հարցը գիտական ուսումնասիրության առարկա դարձնելու վերաբերյալ<ref>{{Cite doi|10.1080/00033790903047725}}</ref>։ Լուրջ անհանգստություն է առաջացնում բազմատիեզերքը փորձարարական ստուգումներից ազատելու ճիգերը, ինչը կարող է աղավաղել գիտության հանդեպ հանրության վստահությունը և վերջնականապես խաթարել հիմնարար ֆիզիկայի բնույթը<ref>{{cite journal |url= http://www.nature.com/news/scientific-method-defend-the-integrity-of-physics-1.16535 |title= Scientific Method: Defend the Integrity of Physics |last1= Ellis |first1= George |last2=Silk |first2=Joe |date=դեկտեմբերի 16, 2014 |journal= Nature |publisher= |location= |issn= |oclc=}}</ref>։ Ոմանք պնդում են, որ բազմատիեզերքի հարցը ավելի շուտ փիլիսոփայական է, քան՝ գիտական, քանի որ այն [[հերքելիություն|հերքելիության]] կարիք ունի. Տեսությունը գիտափորձերի միջոցով ժխտելու հնարավորությունը միշտ ընդունված [[գիտական մեթոդ]]ի մաս է կազմում<ref name="Richard P. Feynman on The Scientific Method">{{Cite news| url = https://www.youtube.com/watch?v=EYPapE-3FRw | title = Feynman on Scientific Method | work = YouTube | accessdate = հուլիսի 28, 2012}}</ref>։ [[Պոլ Շտայնհարդտ]]ը պնդում է, որ ոչ մի գիտափորձ չի կարող բացառել տեսությունը, եթե այն տալիս է բոլոր հնարավոր ելքերը<ref>{{cite journal |url=http://www.nature.com/news/big-bang-blunder-bursts-the-multiverse-bubble-1.15346 |title= Big Bang blunder bursts the Multiverse bubble |last1= Steinhardt |first1= Paul |date= հունիսի 3, 2014 |journal= Nature |publisher= |location= |issn= |oclc=}}</ref>։