«Տետր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Տետր''' ({{lang-el|τετράδιον}} — թերթի մեկ քառորդ մասը, {{lang-el|τέτρα}} — «չորս»), ինֆորմացիայի կրող, առար...»:
(Տարբերություն չկա)

13:08, 25 Հունիսի 2016-ի տարբերակ

Տետր (հուն․՝ τετράδιον — թերթի մեկ քառորդ մասը, հուն․՝ τέτρα — «չորս»), ինֆորմացիայի կրող, առարկա, որը կազմված է սպիտակ թղթի ամրացված թերթերից` գրառումներ կատարելու համար: Թերթերը, որոնցից կազմված է տետրը, կարող են լինել մաքուր, վանդակավոր կամ միտողանի: Տետրում (հատկապես աշակերտական), կարող են լինել լուսանցքներ: Տետր ավելի շատ օգտագործում են աշակերտներն ու ուսանողները: Տետրերը օգտագործվում են նաև գիտական գործունեության մեջ, բայց այդ դեպքում անվանվում են լաբորատոր մատյաններ: Տետրի որոշ տարատեսակ է հանդիսանում բժշկական ամբուլատոր քարտը:

Տպագրության մեջ տետր անվանում են որոշակի ֆորմատով, որոշակի գծագրով ծալված տպագրական թղթերը, որոնցից հետագայում հավաքվում են գրքերը:

Պատմություն

Սկսած մ.թ.ա. 7-րդ դարից եվրոպացիները (հույներ, հռոմեացիներ) ինֆորմացիան (տեքստ, նկարներ) գրառում էին փայտե տախտակների վրա` մոմով պատված սուր փայտիկով` ստիլոսով (հին հունարեն՝ στῦλος): Գրվածը հեշտությամբ մաքրվում էր ստիլոսի հետևի մասով:

 
հռոմեական ստիլոս

Այդ տախտակները ամրացվում էին 4-ական: Այդպիսի աշակերտական տետրերից մեկի վրա ուսուցչի ձեռքով գրված էր. «Տղա՛, եղիր ջանասեր, որ քեզ դուրս չանեն»: Իսկ աշակերտը ջանասիրաբար արտագրում էր այդ նախադասությունը չորս անգամ[1]:

Տետրի կառուցվածքը

 
պարուրաձև մետաղալարով ամրացված տետր

Տետրը կառուցվածքով նման է գրքույկի, այսինքն այն ունի կազմ, որի տակ ամրացված են թերթերը: Թերթերը կարվում են տարբեր միջոցներով և ձևերով: Դրանք կարող են ամրացված լինել ամրակներով, թելով կամ սոսինձով: Կան տետրեր, որոնց վրա անցքեր են բացված` պարուրաձև մետաղալարով ամրացնելու համար: Այն հարմար է նաև թերթերը հեշտությամբ փոխելու համար:

Տետրերը ունենում են տարբեր քանակի էջեր` 12-թերթանի, 24-թերթանի, 96-թերթանի և այլն:

Աշակերտական տետրեր

 
աշակերտական տետրի հետևի կազմը ՍՍՀՄ, 1975

Աշակերտական տետրերը ամենատարածվածներն են: Հիմնականում օգտագործվում են միջնակարգ դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում: Հիմնականում ունենում են 12, 18, 24, 36, 46, 48, 60, 80, 96 թերթ: Աշակերտական տետրերի հիմնական չափը Folio ֆորմատի կեսն է (6,5X8 դույմ): Լինում են տողերով, վանդակավոր կամ գծերով:

Ոչ մեծ չափի տետրերն անվանում են նոթատետր:

Մեծ քանակությամբ թերթեր ունեցող տետրն անվանում են ընդհանուր տետր:

Ծանոթագրություններ