«Շայեններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:ԱՄՆ-ի ազգեր ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 8.
[[File:Edward_S._Curtis_Collection_People_084.jpg|thumb|right|Շեյեն կին: 1930 թվական]]
Շայենները (անգլերեն՝Cheyenne) Ամերիկայի բնիկներ են: Նրանք ապրել են այժմյան Միննեսոտայում և ավելի մոտ են համարվում Լակոտա և Արապահո ցեղերին: Շայենները բաժանվում են երկու խմբի՝ Հարավային Շայեն և Հյուսիսային Շայեն: Եվրոպացիների Ամերիկա մայրցամաքը գրավելուց հետո Շայենները գաղթեցին ավելի հյուսիսային տարածքներ և սկսեցին զբաղվել ձիաբուծությամբ: 2014 թվականի ցեղային մարդահավաքի շրջանակներում պարզվեց, որ ԱՄՆ-ում ապրում են մոտ 10800 շայեններ: Նրանցից մեկ քառորդից ավելի հինգ տարեկանից բարձր երեխաները խուսում են անգլերեն, ինչպես նաև իրենց բնիկ լեզվով:
 
 
== Պատմություն ==
=== Վաղ ժամանակներ ===
 
Առաջին անգամ շայենների մասին հիշատակվում է 17-րդ դարում երբ մի խումբ շայեններ այցելեցին ֆրանսիական զորական բաժանմունք՝ այժմ Իլլինոյ նահանգ: Այդ ժամանակ շայենները ապրում էին Միսիսիպի և Միլ Լաք գետերի միջև: Նրանք զբաղվում էին վայրի բրնձի բերքահավաքով և որսորդությամբ: Տարբեր պատմական փաստեր ապացուցում են, որ շայենները բնակվել են Միսսուրի լճի շրջանում դեռ 1676 թվականից մինչև մոտ 1766 թվականը: Նրանք անհամաձայնություններ են ունեցել այլ ցեղերի հետ, այդ իսկ պատճառով լքել են իրենց տարածքները:
Միսուրի գետի մոտ բնակվելու ժամանակ նրանք կրկնօրինակել են Հիդատսա և Արիկանա ցեղերի սովորույթները:
Նրանք Լակոտա ցեղի ավանդության մեջ մտցրին ձիաբուծությունը:
Հետագա կոնֆլիկտների պատճառով շայենները ստիպված եղան նորից լքել իրենց հողը և տեղափոխվեցին ավելի հյուսիսային տարածքներ:
 
 
 
== Արտաքին հղումներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Շայեններ» էջից