«Դե ֆակտո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: 9թ → 9 թ oգտվելով ԱՎԲ
չNo edit summary
Տող 18.
Երկրի կամ տարածաշրջանի ''դե ֆակտո'' առաջնորդը այն անձն է, որը փաստացիորեն տիրացել է իշխանությանը անկախ այն հանգամանքից, արդյոք օրինական կամ սահմանադրային են եղել նրա գործողությունները թե ոչ։ Շատ հաճախ եզրը օգտագործվում է իշխանություն հասած այն անհատների նկատմամբ, ում իշխանությունը ընդդիմության որոշ ֆրակցիաների կողմից դիտվում է որպես անօրինական, հակասահմանադրային կամ այլ առումներով անիրավական։ Դե ֆակտո առաջնորդին պետք չէ սահմանադրությամբ հաստատված իշխանության ապարատ, և նա կարող է ոչ ձևական կամ ոչ ֆորմալ եղանակներով իրականացնել իր իշխանությունը։
 
"Դե ֆակտո կառավարություն" եզրն օգտագործվում է [[իշխանության մարմիններ|իշխանության այն մարմինների]] նկատմամբ, որոնք որոշակի երկրում (հնարավոր է ժամանակավորապես) հաջողությամբ ուզուրպացրել են իշխանությունը՝ խլելով այն օրինականորեն ընտրված իշխանության ինստիտուտներից և դրանց փոխարեն հաստատել իրենց սեփական իշխանության ինստիտուտները։ <ref>30 Am Jur 181. Law Dictionary, James A. Ballentine, Second Edition, 1948, p. 345.</ref>
 
====Պատմական օրինակներ====
[[Պատկեր:Abkhazia detail map.png|աջից|250px|մինի|Դե ֆակտո անկախ [[Աբխազիայի Հանրապետություն]]ը]]
[[Պատկեր:Kosovo map-en.svg|աջից|250px|մինի|Դե ֆակտո անկախ [[Կոսովոյի Հանրապետություն]]ը]]
Ոչ բոլոր [[դիկտատոր]]ներն <ref>http://en.wikipedia.org/wiki/Dictator</ref> են եղել ''դե ֆակտո'' պետական ղեկավարներ։ Օրինակ [[Ավգուստո Պինոչետ]]ը <ref>http://en.wikipedia.org/wiki/Augusto_Pinochet</ref> [[Չիլի]]ից սկզբում իշխանության եկավ որպես [[ռազմական խունտա]]յի <ref>http://en.wikipedia.org/wiki/Military_junta</ref><ref>http://en.wikipedia.org/wiki/Military_dictatorship</ref> նախագահ, ինչի շնորհիվ շատ արագ դարձավ Չիլիի ''դե ֆակտո'' առաջնորդը, բայց հետո նա փոխեց ազգային սահմանադրությունը և ինքն իրեն դարձրեց ցմահ [[նախագահ]], և Չիլիի պաշտոնապես իրավականորեն հաստատված պետական ղեկավարը։ Այլ օրինակ է [[Իրաք]]ի նախկին ղեկավար [[Սադամ Հուսեյն]]ը <ref>http://en.wikipedia.org/wiki/Saddam_Hussein</ref>, որը 1979 թ., դարձավ Իրաքի նախագահ, մինչդեռ նրա դե ֆակտո իշխանությունը ավելի վաղ էր սկսվել որպես [[փոխնախագահ]], երբ նա էր իրականում կառավարում երկիրը արդեն տարեց օրինական առաջնորդ [[Ահմեդ Հասան ալ-Բաքր]]ի <ref>http://en.wikipedia.org/wiki/Ahmed_Hassan_al-Bakr</ref> անունից։
 
''Դե ֆակտո'' պետական կառավարչի մեկ այլ օրինակ է, երբ անձը, որն իրականում փաստացի իշխանավորը չէ, այդուհանդերձ մեծ իշխանություն կամ բացարձակ ազդեցություն է ունենում փաստացի իշխանավորի վրա, ինչը շատ հաճախ է պատահում [[միապետություն]]ներում։ Նման ''դե ֆակտո'' պետական կառավարիչների օրինակներ են [[Չինաստան]]ի [[Ցի Հսի կայսրուհի|Ցի Հսի այրի կայսրուհին]] <ref>http://en.wikipedia.org/wiki/Empress_Dowager_Cixi</ref> (իր որդի [[Կայսր Թոնգժի|Թոնգժի]] <ref>http://en.wikipedia.org/wiki/Tongzhi_Emperor</ref> և զարմիկ [[Կայսր Գուանգսյու|Գուանգսյու]] <ref>http://en.wikipedia.org/wiki/Guangxu_Empero</ref> կայսրերի համար), իշխան [[Ալեքսանդր Մենշիկով]]ը <ref>http://en.wikipedia.org/wiki/Alexander_Menshikov</ref> (իր նախկին սիրուհի Ռուսաստանի կայսրուհի [[Եկատերինա I]]-ի <ref>http://en.wikipedia.org/wiki/Catherine_I</ref> համար), Ֆրանսիայի [[Կարդինալ Ռիշելյե]]ն<ref>http://en.wikipedia.org/wiki/Cardinal_Richelieu</ref> (Ֆրանսիայի արքա [[Լուի XIII]]-ի <ref>http://en.wikipedia.org/wiki/Louis_XIII_of_France</ref> համար), և [[Նեապոլ]]ի ու [[Սիցիլիա]]յի Թագուհի [[Մարիա Կարոլինա Ավստրիացի]]ն <ref>http://en.wikipedia.org/wiki/Marie_Caroline_of_Naples_and_Sicily</ref> (իր ամուսնու՝ [[Երկու Սիցիլիաների Արքա Ֆերդինանդ I]]-ի <ref>http://en.wikipedia.org/wiki/Ferdinand_I_of_the_Two_Sicilies</ref> համար).
 
''Դե ֆակտո'' առաջնորդներ են եղել [[Չինաստան|Չինաստանի ժողովրդական հանրապետության]] առաջնորդ [[Դեն Քսյաոպին]]ը <ref>http://en.wikipedia.org/wiki/Deng_Xiaoping</ref> և [[Պանամա]]յի Գեներալ [[Մանուել Նորիեգա]]նն։ <ref>http://en.wikipedia.org/wiki/Manuel_Noriega</ref>։ Երկուսն էլ երկար տարիներ ունեցել են գրեթե բացարձակ իշխանություն իրենց ազգերի վրա, չնայած որ չեն ունեցել ո՛չ իրավական սահմանադրական պաշտոն, ո՛չ էլ իշխանության օրինական իրավասություն։
 
===Պետական կառավարման համակարգում===
 
Կառավարության [[Վեսթմինիստերյան համակարգ]]ով <ref>http://en.wikipedia.org/wiki/Westminster_system</ref> [[գործադիր իշխանություն]]ը հաճախ բաժանված է լինում ''դե յուրե'' գործադիր իշխանություն ունեցող [[պետության ղեկավար]]ի և ''դե ֆակտո'' գործադիր իշխանության ունեցող [[վարչապետ]]ի և [[կառավարություն|կառավարության կաբինետների]] միջև, ովքեր գործադիր իշխանությունը իրականացնում են ''դե յուրե'' գործադիր իշխանության անունից։ [[Միացյալ Թագավորություն]]ում [[միապետություն|սուվերեն միապետը]] հանդիսանում է ''դե յուրե'' գործադիր իշխանություն, նույնիսկ թեև գործադիր որոշումներն ընդունվում են ընտրովի [[Մեծ Բրիտանիա|Վարչապետ]]ի և նրա [[Միացյալ Թագավորություն|կաբինետների]] կողմից երկրի [[միապետ|սուվերեն միապետ]]ի անունից, ահա թե ինչու են ասում «Նորին Մեծություն Թագուհու Կառավարությունը» <ref>http://en.wikipedia.org/wiki/Her_Majesty%27s_Government</ref>։
 
===Միջպետական միջազգային հարաբերություններում===
 
Երկրի ''դե ֆակտո'' սահմանները որոշվում են այն տարածքով, որտեղ երկրի կառավարությունը փաստացիորեն կարող է իրականացնել իր երկրի օրենքները, և որը այդ պետությունը կարող է փաստացիորեն պաշտպանել այլ երկրների ոտնձգություններց, որոնք կարող են ''դե յուրե'' տարածքային պահանջներ ունենալ այդ տարածքի նկատմամբ։ ''Դե ֆակտո'' սահմանի օրինակներ են վերահսկման սահմանագիծը [[Քաշմիր]]ում <ref>http://en.wikipedia.org/wiki/Kashmir</ref> [[Հնդկաստան]]ի և [[Պակիստան]]ի միջև, ինչպես նաև [[Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն|Լեռնային Ղարաբաղի Հանրապետության]] ներկայիս սահմանները [[Ադրբեջանի հանրապետություն|Ադրբեջանի հանրապետության]] հետ։ ''Դե ֆակտո'' սահմաններ կարող են ծագել նաև այն տարածքներում, որտեղ դեռ երբեք պաշտոնական սահմանագծում չի եղել։ Նույն եզրը կիրառելի է նաև [[դաշնություն|դաշնային պետությունների]], կամ երկրի գավառների, կամ մարզերի միջև եղած սահմանների նկատմամբ։
 
=== Այլ գործածություն ===
''Դե ֆակտո'' [[մենատիրություն]]ը այնպիսի համակարգ է, որտեղ որևէ ապրանքի շատ մատակարարներ են թույլատրվում, բայց շուկան այնքան անվերապահորեն է գրավված մեկի կողմից, որ մյուսների լինել կամ չլինելը գրեթե նշանակություն չունի։ (Նույնը վերաբերում է նաև մենատիրությանը իմաստով մոտ այլ եզրերին, ինչպես օրինակ «[[օլիգոպոլիա]]» և «[[մոնոպսոնիա]]»)։
 
Ընտանեկան հարաբերությունների իրավաբանական ձևակերպման մեջ [[ամուսնություն]]ից դուրս համատեղ կեցության զուգընկերոջը որոշ յուրիսդիկցիաներում անվանում են ''դե ֆակտո'' ամուսին կամ կին <ref>Walker Lenore E.A. "Battered Woman Syndrome. Empirical Findings". ''Violence and Exploitation Against Women and Girls'', November 2006, p. 142.</ref>։ [[Ավստրալիա]]յում և [[Նոր Զելանդիա]]յում, ''դե ֆակտո'' եզրը դարձել է ընտանեկան զուգընկերոջ համար կիրառվող իրավական եզր։ Ըստ Ավստրալիայի օրենքի դա միասին ապրող զույգի իրավաբանորեն ճանաչվող հարաբերություն հատկանշող եզր է։ Տես՝ [[քաղաքացիական ամուսնություն]]։
 
== Տես նաև ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դե_ֆակտո» էջից