Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 4 բայտ ,  3 տարի առաջ
[[Մխիթար Գոշ]]<nowiki/>ը և Կիրակոս Գանձակեցին վկայում են, որ Գանձասարի վանքի գավիթը եղել է իշխանական տոհմի ներկայացուցիչների գերեզմանատունը։ Գավիթը խաչվող կամարներով է ծածկված և իր հատակագծային-ծավալային հորինվածքով նման է Հաղպատի վանքի ժամատանը և [[Մշկավանք]]<nowiki/>ի գավթի ձևերին։
 
1260 թվականին [[Թիֆլիս]]<nowiki/>ը (Տփղիս) լքած վրաց թագավոր Դավթին՝ Լաշայի որդուն, ու Վրաստանի[[Վրաստան]]ի ժողովրդին փրկելու համար և թաթարների դեմ ապստամբություն կազմակերպելու պատրվակով ոստիկան Արղունը ձերբակալում է թագուհի Գոնցային, Հասան Ջալալին, Զաքարե ամիրսպասալարի որդուն՝ Շահնշահին և ուրիշներին։ Փրկագնով բոլորն ազատվում են, բացի Մեծն Ջալալից, ում Արղունը ստիպում է ուրանալ հավատը և «եդեալ փայտ ի պարանոց նորա և երկաթ յոտս նորա», տանում Ղազվին (Իրան)։ [[Հասան Ջալալ]]<nowiki/>ը հավատափոխ չի լինում, որի համար [[1261 թվական]]<nowiki/>ին Արղունի դահիճներն «անդամ առ անդամ հոշոտեցին նրան»։ Հասան Ջալալ Դոլայի մարմնի վրա լույս է իջնում, և մի պարսիկ, տեսնելով այդ, հավատում է, որ նա սուրբ է, հավաքում է մարմնի մասերը և պահում մի ցամաք ջրհորի մեջ։ Հասան Ջալալի Աթաբեկ-Իվանե որդին նահատակված հոր մասունքները բերում է հայրենիք և ամփոփում մոր՝ Մամքանի՝ արդեն կառուցած վանքի գավթում։ Առ այսօր Ջալալ Մեծի տապանաքարը գտնվում է Գանձասարի վանքի գավթում։
 
17-րդ դարում Գանձասարի կաթողիկոսները սերտ համագործակցել են [[Արցախ]]<nowiki/>ի մելիքությունների ազատագրական ոգորումներին։ [[XVIII դար]] այն դարձել է ազատագրական շարժումների կենտրոն։ Դարասկգբին [[Եսայի Հասան-Ջալալյան]] կաթողիկոսի շուրջն էին համախմբվել շարժման ղեկավար գործիչները։ Ազատագրական շարժման կենտրոնի դերը պահպանել է մինչև [[1815 թվական]]<nowiki/>ը, երբ ցարական կառավարության հրահանգով Գանձասարի կաթողիկոսությունը վերացավ, իսկ նրան փոխարինած միտրոպոլիտության աթոռանիստը դարձավ [[Շուշի]]<nowiki/>ն։
154

edits