«Արաբերենի այբուբեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Վիքին վիքիի համար աղբյուր չէ
Տող 2.
'''Արաբերենի այբուբեն''' [[արաբերեն]]ի, ինչպես նաև [[իսլամ]] դավանող մի շարք այլ ժողովուրդների լեզուների, այդ թվում՝ [[պարսկերեն]]ի, [[ուրդու]]ի, [[աֆղաներեն]]ի և որոշ [[Ալթայան լեզուներ|թյուրքական լեզուների]] գիր։ Կազմված է 28 հարֆից, գրվում է աջից ձախ։
 
Արաբերենը, ինչպես նաև [[եբրայերեն]]ը, [[արամեերեն]]ը, [[ամհարերեն]]ն ու այլ լեզուներ, կազմում են [[սեմական լեզվաընտանիք]]ը ։ը։ Այդ լեզուներն ունեն ընդհանուր նախալեզու՝ օժտված կանոնակարգված միասնական քերականական համակարգով։ Սեմական մյուս լեզուներից արաբերենը տարբերվում է կայուն հնչյունական համակարգով, հստակ քերականական կառուցվածքով ու հարուստ բառապաշարով, որը հանգեցրել է բառաձևերի զարգացմանը ու քերականության առանձին ճյուղի՝ բառարանագիտության զարգացմանը<ref>Юшманов, Н.М. Грамматика литературного арабского языка (под редакцией и с предисловием И.Ю. Крачковского), СПб. 1999</ref>։
 
Արաբերենի այբուբենն առաջացել է նաբաթեական գրից, որն իր հերթին առաջացել է [[Արամեերենի այբուբեն|արամեականից]], իսկ վերջինս էլ՝ [[Փյունիկերենի այբուբեն|փյունիկյանից]]։ Արաբական գիրը ներառում է արամեական բոլոր տառերը, և մի քանի լրացուցիչ տառեր՝ [[սադ]], [[խա]], [[զալ]], [[դադ]], [[զա]] և [[ղայն]]։