«Ֆլի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
մանր-մունր, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://www.youtube.com/ +https://www.youtube.com/)
Տող 29.
 
== Կենսագրություն ==
Մայքլ Փիթեր Բելզարին (Ֆլի) ծնվել է [[1962]] թվականի [[հոկտեմբերի 16]]-ին [[Մելբուրն]]ում։ Նրա արյան մեջ հոսում է վենգերական և իռլանդական արյուն։<ref>[http://www.nndb.com/people/982/000033883/Rolling Stone կարդացողներն ընտրեցին բոլոր ժամանակների լավագույն 10 բաս կիթառահարներին ]</ref> Նրա հայրը՝ Միկ Բելզարին, ձկնորս էր և հաճախ էր փոքրիկ Ֆլիին տանում ձկնորսության։<ref>[httphttps://www.youtube.com/watch?v=DYzpn6vLBgo/ 1989 թվականի հարցազրույցը ]</ref> Երբ Ֆլին դարձավ 5 տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվեց [[Նյու Յորք նահանգ]], [[Ռայ]] քաղաք։ [[1971]] թվականին, երբ նրա ծնողները ամուսնալուծվեցին, նրա հայրը վերադարձավ Ավստրալիս։ Ֆլին, նրա եղբայրներն ու քույրերը մնացին իրենց մոր՝ Պատրիսիայի հետ, ով երկրորդ անգամ ամուսնացավ ջազ երաժիշտ Ուոլտեր Աբդուլ Ուրբանի հետ։ Ուոլտերը շատ հաճախ էր կազմակերպում ջազային երեկոներ։ Այնուհետև ընտանիքը կրկին տեղափոխվում է Լոս Անջելես, Կալիֆորնիա, որտեղ Ֆլին սկսում է հետաքրքրվել փողային գործիքներով։ Այդ ժամանակ ռոք երաժշտությունը նրան ամենևին չէր հետաքրքրում։ Նա երկրպագում էր այնպիսի ջազ երաժիշտների, ինչպիսիք էին [[Մայլս Դեվիս]]ը, [[Լուի Արմսթրոնգ]]ը և [[Դիզզի Գիլլեսպ]]ին։ Ֆլիի խորթ հայրը շատ ագրեսիվ հարբեցող էր, ով մի անգամ նույնիսկ ոստիկանության հետ է բախվել։ Ավելի ուշ Ֆլին խոստովանում է «Ես մեծացել եմ մի տան մեջ, որը լիքն էր բռնությամբ և ալկոհոլով, մեծացել եմ ծնողների, մանավանդ հոր հանդեպ վախով։ Այն ինձ քիչ անհաջողություն չի բերել կյանքում»։ Այս ճնշումը հաղթահարելու համար Ֆլին սկում է մարիխուաննա օգտագործել 13 տարեկանում և շուտով կախվածություն է ձեռք բերում։ Դեռահաս տարիքում հետաքրքրվում է ֆանկով, սկսում է լսել այնպիսի խմբերի, ինչպիսիք են [[Parliament Funkadelic|Parliament Funkadelic-]]ը, [[Defunkt]]-ը, [[The Meters]]-ը, [[Sly and the Family Stone]]-ը և [[Ջեյմս Բրաուն]]ը։ Նրա նոր կուռքն է դառնում [[Ջիմի Հենդրիքս]]ը։
[[Պատկեր:FleaOxygen06.jpg|մինի|Ֆլի, 2006 թվական]]
== Խմբի կազմավորումը ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ֆլի» էջից