«Կարո Արմեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 2.
== Կենսագրություն ==
Գարո Արմենը ծնվել է 1953 թվականին, Ստամբուլում: Նախնական կրթությունն ստացել է Ստամբուլի դպրոցներից մեկում: 17 տարեկանում մեկնել է ԱՄՆ և հաստատվել այնտեղ:Սովորել է Նյու-Յորքի «Քուրինջ» քոլեջում, իսկ Ֆիզիկակական քիմիայի դոկտորի աստիճան`Նյու-Յորքի քաղաքային համալսարանի «Շրջանավարտների կենտրոնում»:Աշխատել է Լոնգ Այլնդի Բրուքվեյն ազգային լաբորատորիայում:Նրա աշխատանքը վերաբերում էր ֆոտոսինթեզի և էներգիայի անջատմանը:Գիտական աստիճան է ստացել Նյու Յորքի համալսարանում՝ ֆիզիկական քիմիայի ասպարեզում։ Շուտով Արմենը դուրս է եկել լաբորատորիայից և աշխատնաքի անցել Ուոլ Սթրիթում` որպես «Ի. Էֆ. Հաթըն» ընկերության առողջապահական հարցերի վերլուծաբան: Այնուհետև Արմենը հիմնել սեփական առողջապահական ընկերություն:1994թ Արմենը հնդիկ պրոֆեսոր Պարմոդ Սրիվաստավայի հետ և հիմնել հակաքաղցկեղային «Անթիջենիքս» կենսատեխնոլոգիական ընկերությունը, որի համանախագահն ու գործադիր տնօրենը հենց ինքն էր: Նրա ղեկավարությամբ ստեղծած Oncophage դեղանյութը նախատեսված է սկզբնական փուլի քաղցկեղ ունեցող հիվանդների համար: Գարո Արմենը հիմնադրել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը,որի որի նպատակն է բարձրացնել գյուղաբնակների կյանքի որակը:2002 թվականին «Էրնթս և Յանգը» Գարո Արմենին ճանաչել է «Տարվա կենսատեխնոլորգիական ձեռնարկատեր»:
== Մրցանակներ==