«Գնորդների դալասյան ակումբը»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ թարգմանում եմ անգլերեն ամսանունները oգտվելով ԱՎԲ |
|||
Տող 44.
Սա [[տեխաս]]յան էլեկտրիկ Ռոն Ուոդռուֆի կյանքի իրական պատմությունն է։ [[1985]] թվականին` գործի վայրում ծանր դեպքից հետո, նա հայտնվում է հիվանդանոցում, որտեղ նրա մոտ հայտնաբերում են [[ՁԻԱՀ]]: Բժիշկները նրան խոստացել էին 30 օր կյանք, սակայն նա չցանկացավ համակերպվել մահվան դատավճռի հետ և փորձեց ծանրագույն վիճակից ելք փնտրել։
Իմանալով Ռոնի ախտորոշումը
Հիվանդանոցում Ռոնը ծանոթանում է բժշկուհի Իվ Սակսի հետ, ով հայտնում է, որ նրանք փորձարկում են նոր սինթեզված [[AZT]] դեղամիջոցը։ Ենթադրաբար դեղը օգնում է երկարացնել ՁԻԱՀ-ով հիվանդների կյանքը, սակայն դեռևս անցնում է կլինիկական հետազոտությունների փուլով (հիվանդների կեսը ստանում է դեղը, իսկ մյուս կեսը` պլացեբոն): Նա հիվանդանոցի աշխատակիցների հետ պայմանավորվում է, և նրանք թաքուն Ռոնին են փոխանցում այդ դեղամիջոցը։ Սակայն դեղն ընդունելուց հետո նրա վիճակն էլ ավելի է ծանրանում, քանի որ նա դեղն օգտագործում էր [[թմրանյութ]]ի և [[ալկոհոլ]]ի հետ միասին։
[[Պատկեր:Dallas Buyers Club.png|մինի|ձախից|Գնորդների դալասյան ակումբի պատկերանիշը]]
Չգտնելով ոչինչ [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|Ամերիկայում]]` Ռոնն անցնում է [[Մեքսիկա]]: Այնտեղ նա վերջնականորեն իմանում է, որ ՁԻԱՀ-ը անբուժելի է, սակայն նրա տարածումը օրգանիզմով կարելի է որոշակի ժամանակ կանխել
Որոշ ժամանակ անց Ռոնը ծանոթանում է տրանսսեքսուալ Ռայոնի հետ, որը նույնպես տառապում էր այդ հիվանդությամբ։ Նա դառնում է Ռոնի համախոհը, և նրանք հիմնում են «գնորդների ակումբ», որտեղ ՁԻԱՀ-ով հիվանդ անձինք կարող են կատարել ամսական 400 $ մուտքավճար և օգտագործել ԱՄՆ-ում արգելված դեղամիջոցները, որպեսզի կարողանան երկարացնել իրենց կյանքը<ref>{{citeweb|url=http://www.focusfeatures.com/dallas_buyers_club/synopsis|title=Story of Dallas Buyers Club|publisher=''Focus Features''|lang=en|accessdate=2013-11-21}}</ref>:
Ռոնի գործունեությունը հանգեցնում է նրան, որ նմանատիպ ակումբներ են բացվում ամբողջ Ամերիկայում։ Դեղեր հայթայթելու համար նա մեկնում է
Երբ Ռայոնը կրկին վատանում է, նրան տանում են հիվանդանոց, որտեղ նա մահանում է AZT նոր չափաբաժին ընդունելուց հետո։ Ռոնը կատաղում է և, մի կողմ դնելով մոլուցքը փողի հանդեպ, սկսում է օգնել մարդկանց։ [[1987]] թվականին [[Սան Ֆրանցիսկո]]յում նա դատի մեջ է մտնում FDA-ի հետ, սակայն պարտվում է դատը, բայց նրան իրավունք է շնորհվում օգտագործել Պեպտիդ T միայն սեփական կարիքների համար։ Երբ Ռոնը տուն է վերադառնում, նրա հաճախորդները նրան դիմավորում են ծափողջույններով։
|