«Ռուսաստանի պատմություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Խորհրդային ժամանակաշրջան: կրճատումների բացում, փոխարինվեց: մլրդ → միլիարդ
No edit summary
Տող 108.
[[Առաջին համաշխարհային պատերազմ]]ը ([[1914]]—[[1918]]), որում ռուս բուրժուազիան [[Անտանտ]]ի մյուս երկրների բուրժուազիայի հետ դաշնակցած հետամուտ էր իր իմպերիալիստական նպատակներին, երկրում հեղափոխության հասունացման հզոր խթան հանդիսացավ։ 1916 թվականին առաջացած հեղափոխական իրադրությունը հանգեցրեց 1917 թվականի [[Փետրվարյան հեղափոխություն|Փետրվարյան բուրժուադեմոկրատական հեղափոխության]]ը, որի հետևանքով տապալվեց ինքնակալությունը։ Ցարիզմի տապալումը չփոխեց երկրի ժողովուրդների ծանր վիճակը։ Սակայն այն բեկում առաջացրեց երկրի պատմության մեջ։ Ռուսաստանը դարձավ բուրժուա-դեմոկրատական հանրապետություն։
 
Ցարիզմի տապալումից հետո բուրժուադեմոկրատական հեղափոխության տնտեսական խնդիրները չիրականացան։ Ցուրահատուկ պայմանների հետևանքով երկրում հաստատվեց երկիշխանություն։ Բանվորների, զինվորների և գյուղացիների դեպուտատների սովետների կողքին, որոնք ստեղծվել էին [[1917]] թվականի փետրվար-մարտին և հանդիսանում էին բանվորների ու գյուղացիության հեղափոխական-դեմոկրատական դիկտատուրայի մարմին, մարտի 2(15)-ին կազմվեց բուրժուական դիկտատուրայի մարմինը՝ [[Ռուսաստանի ժամանակավոր կառավարություն]]ը։ Հեղափոխության հետագա զարգացումն անխուսափելի էր։ 1917 թվականի մարտին [[Լենին|Վ․ Ի․ Լենինի]] ղեկավարած բոլշևիկյան կուսակցությունը, որը դուրս էր եկել ընդհատակից և աշնանն արդեն դարձել էր ռուսական պրոլետարիատի մասսայական կուսակցություն, մշակեց բուրժուադեմոկրատական հեղափոխությունից՝ սոցիալիստականին անցնելու պայքարի կոնկրետ, տեսականորեն հիմնավորված ծրագիր։
 
1917 թվականի աշնանը հասունացել էին բոլոր պայմանները սոցիալիստական հեղափոխության հաղթանակի համար։ Բոլշևիկների կուսակցությունը կարողացավ իր կողմը գրավել աշխատավոր ժողովրդի մեծ մասին։ Այն մեկ միասնական հեղափոխական հոսանքի մեջ միավորեց բանվոր դասակարգի սոցիալիստական, խաղաղության համար համադեմոկրատական, հողի համար գյուղացիա-դեմոկրատական, ազգային իրավահավասարության համար ոչ ռուս ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումները։ Հեղափոխության գլխավոր շարժիչ ուժը Ռուսաստանի պրոլետարիատն էր։