«Բարսեղ Ա Մակեդոնացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 31.
 
== Օրենսդրական բարեփոխումներ ==
Կայսրն իր ողջ թագավորության ընթացքում բյուզանդական օրենսդրությունը կարգավորելու ուղղությամբ հսկայական աշխատանք տարավ: Ի դեպ, դա շարունակվեց Մակեդոնական հարստության գոյության ամբողջ ընթացքում: Վասիլ Ա-ն նպատակ դրեց ստեղծել հունա-հռոմեական կամ բյուզանդական իրավունքի մի ընդհանուր օրենսգիրք, որտեղ ժամանակագրական կարգով շարադրված լինեն կայսրերի հրապարակած, օրենսդրական նշանակություն ունեցող բոլոր կարգադրությունները, այլ կերպ ասած՝ վերանայել [[Հուստինիանոս Ա]] կայսեր օրենսդրական գործը, լրացնել այն և հարմարեցնել ժամանակի ոգուն՝ օգտագործելով հետագա շրջանում հրապարակված օրենքները: Հուստինիանոսի օրենսդրությունը գրված էր լատիներեն, և կայսրության բնակչության համար անմատչելի էր: Ուստի Վասիլ Ա-ն որոշեց նորը կազմել՝ հունարենով:[[Պատկեր:Basil&leo.jpg|mini|thumb|աջից|250px|Վասիլ Ա-ն և նրա որդի Լևոն Զ-ն. մանրանկար՝ [[Հովհաննես ՍկիլլիցեսՍկիլիցես]]ի ձեռագրից]]
Պրոխիրոս Նոմոս կոչվող օրենսդրական ժողովածուի մեջ Վասիլը հստակորեն շարադրում է իր նպատակը, որն է՝ հին օրինաց մաքրումը: Այս ժողովածուն ընդգրկում էր քաղաքացիական ու քրեական օրենքները: Այս ժողովածուն Վասիլի հրահանգով կազմել է օրենսգետ Սմբատը՝ 867-879 թվականների ընթացքում: Ինչպես երևում է անունից, այս օրենսգետը ևս ազգությամբ հայկական ծագում ուներ: Պրոխիրոս Նոմոս ժողովածուն այնքան կատարյալ էր մշակված, որ գործեց մինչև [[Բյուզանդիայի անկում|Բյուզանդական կայսրության անկումը]] (1453 թ.):
879-886 թվականների միջև Վասիլ Ա-ն հրապարակում է Էպանագոգե կոչված օրենսդրական ժողովածուն, որը կազմել էր պատրիարք Փոտը: Սա կոչված էր լրացնելու, ավելի հստակեցնելու Պրոխիրոս Նոմոսը, սակայն ուսումնասիրողներից շատերը կարծում են, որ այն կիրառություն չգտավ: Էպանագոգեն լայնորեն օգտագործվեց սլավոնական երկրներում: Օրինակ հին ռուսական "Кормчая книга"-ն (X դար) կրել է նրա զգալի ազդեցությունը: Պատրիարք Փոտը Վասիլի հրահանգով նաև սկսեց կազմել Մակեդոնական օրենսդրության գլուխգործոցը՝ 60 գրքից բաղկացած դատաստանագիքրը, որը հայտնի է Վասիլիխա անունով: Այն իր վերջնական տեսքին բերեց Վասիլի որդի [[Լևոն VI Իմաստասեր|Լևոն Զ-ն]]: